18:59 22.10.2018
Փաստը եկեք արձանագրենք: Եղավ իրավիճակ, որ բերվեց օրենք, որը որ միտված էր առողջացնել քաղաքական դաշտը, և դա Հանրապետական խմբակցության անդամների կողմից տապալվեց: Այսօր նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից այսօր չընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին,
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության էր դրել ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չէր ընդունվել:
Հարցին, թե այս իրավիճակում փողոցային պայքար նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե նման բան ծրագրվեր, հիմա կլիներ:
«Դրա կարիքը լինելու դեպքում բոլորն այդ մասին կիմանան»,- ասաց նա:
Խոսելով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ նախագծում ներկայացված փոփոխությունների մասին՝ նա հայտարարեց, որ այդ կետը, ըստ էության, անփոփոխ է մնում:
«Դե, ստացվում է, որ հենց ԱԺ-ն տապալեց այդ կետը, և Կառավարությունն այդ կողմից փաստացի ամեն ինչ արել է, բայց կառավարությունը չի կարող ԱԺ-ին որևէ ձևով որևիցե բան պարտադրել։
Պատրաստվենք ընտրությունների և քննարկենք այն տարբերակը՝ կրկին օրենքը բերելու: Ուղղակի չգիտեմ, թե ժամանակային առումով որքանով է դա հնարավոր»,- ասել է նա:
Նա ստեղծված իրավիճակը գնահատեց որպես «փոքրիկ սաբոտաժ» հայ ժողովրդի դեմ:
«Ես չեմ հասկանում, թե ինչու են նրանք (ՀՀԿ խմբակցության անդամները-խմբ.) նման քաղաքական ինքնասպանության գնում՝ հասկանալով, որ ընտրությունները, այնուամենայնիվ, դեկտեմբերին են լինելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ մյուս խմբակցությունների անդամների ներկայության պարագայում հնարավոր կլիներ դրական արդյունք արձանագրել ներկայացված օրենքի ընդունման հարցում, ԱԺ պատգամավորը կարճ պատասխան տվեց.
«Հարգելինե՛րս, գործուղումներ կան, առողջության խնդիր կա, անպատրաստության խնդիր կա»:
Ալեն Սիմոնյանն ասաց՝ նման արդյունքն իր համար բոլորովին անակնկալ չի եղել, և իրենք չէին բացառում նման շրջադարձի հնարավորությունը:
«Եվ ևս մի բան հօդս ցնդեց, որ մենք ինչ-որ ձևով, ամեն պարագայում փորձում ենք մարդկանց բերել կամ ինչ-որ ձևով ազդել: Քաղաքական ազդեցությունը, բնական է, կա: Նույնն էլ անում ենք ԱԺ ամբիոնից: Ասում ենք մի՛ արեք դա, որովհետև դա քաղաքական դաշտի վրա մեծ ազդեցություն կունենա»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հին օրենսգրքով ընտրությունների գնալու դեպքում ՔՊ-ն կտուժի՝ Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանից կտուժի ողջ քաղաքական դաշտը:
«Հետագայում մենք, միևնույնն է, պետք է վերադառնանք այս հարցին և ռեյտինգային համակարգը, միևնույնն է, ամենայն հավանականությամբ, պետք է վերանայվի»,- ասաց նա:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...