10:36 24.10.2018
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել է ՏԻՄ վերջին ընտրություններին, մասնավորապես՝ Կապանի քաղաքապետի ընտրությանը: Նա նշեց՝ պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռ կենսունակության նշաններ են ցույց տալիս, ինչը նշանակում է, որ քրեական, քաղաքական էլիտան, իր ձեռքում լծակներ պահելով, կարողացել է կոնսոլիդացիա ձևավորել, հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի:
« ՀՀԿ-ն հույս ունի, որ առաջիկա ընտրություններում իրենց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը, այդ ընտրություններին ուշադրություն դարձնելով՝ ճիշտ են, բայց սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանի՝ մարզպետ նշանակվելու հետ: Իմ համոզմունքը հետևյալն է՝ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան քրեական, տնտեսական ուժեր, ովքեր մտածում են՝ ավելի զորեղ են ու կարող, քան պետական իշխանությունը, դա պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի ժողովրդական իշխանություն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Հունան Պողոսյանը մարզպետ է, որը կկարողանա իրավապահ համակարգի նկատմամբ հին քրեական տարրերի ազդեցությունը չեզոքացնել: Նրա խոսքերով՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես, հենց դա էր Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը, և դրա հիմնական շարժառիթը ոչ թե նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների, իրավունքների երաշխավորումը, որն առանց այդ էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու անհնար է։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ իրենք Կապանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ընդունեցին՝ ցույց տալու իրենց անկեղծությունը, որ իրենց միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ազատությունը:
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...