17:25 24.10.2018
Նավը, որը ներկայացնում է «Տիտանիկ»-ի պատճենը, օվկիանոս դուրս կգա 2022 թվականին և կկրկնի պատմական երթուղին՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ․ երթուղի, որն այդպես էլ լիարժեք չիրագործեց հայտնի «Տիտանիկ»-ը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նշվում է, որ «Տիտանիկ 2»-ի ուղղությամբ աշխատում է «Blue Star Line» ընկերությունը: Նախագծի մասին հայտարարվել էր դեռևս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դադարեցվել էին 2015 թվականին: Դրանք վերսկսվել են ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Ընկերությունը մտադիր է ստեղծել պատմական նավի նույն ինտերիերը, սակայն՝ ժամանակակից նավիգացիոն համակարգերով: Այս անգամ անվտանգության գործոնն ավելի խիստ կերպով կդիտարկվի: Նման նավ ստեղծելը գնահատվում է 500 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ «Տիտանիկ 2»-ը կարող է տեղավորել 2400 ուղևորի և անձնակազմի 900 ներկայացուցչի:
Մինչ պատմական երթուղին իրականացնելը, նոր «Տիտանիկ»-ը Սինգապուրից կշարժվի Դուբայ: Միայն դրանից հետո կուղևորվի Սաունդհեմփթոն, որպեսզի Ատլանտյան օվկիանոսով հասնի Նյու Յորք:
Նշենք, որ «Տիտանիկ» նավը 1912 թվականի ապրիլի 10-ին Սաունդհեմփթոնից շարժվում էր Նյու Յորք: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը բախվել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառցաբեկորին և 2 ժամ 40 րոպե անց խորտակվել: Զոհվել է 1500 մարդ: Փրկվել է 712 ուղևոր և անձնակազմի անդամ:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...