16:10 24.10.2018
Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Տնտեսվարողը նամակում բարձրաձայնում է անցյալում եղած արհեստական, շինծու դժվարությունների մասին և նշում, որ դրանք դեռևս կան ու շարունակվում են կիրառվել: Հայկ Իսախանյանը շեշտում է, որ մասնավորապես իր ընկերության նկատմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ`ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին։
Ամբողջական նամակը կարող եք կարդալ ստորև.
«Հարգելի պարոն Անանյան.
Մենք` տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք կարծես թե կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում` արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական հարաբերությունները դժվարացնելու համար:
Սակայն, դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ:
Մեր Ընկերության նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի ) ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ` ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին: ՊԵԿ-ի կողմից կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած ինչ որ թվացյալ պարտքի վերաբերյալ, որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում և չի ամրագրվել Կառավարության թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:
Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր իրականությունը`չի ցանկանա կատարել ներդրումներ:
Հարգելի պարոն Անանյան.
Պատրաստ ենք ևս մեկ անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել և գտնել ողջամիտ լուծումներ`գործող օրենքների սահմաններում, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը`վերսկսել արտադրական գործունեությունը, հակառակ դեպքում մենք` Ընկերության 300 բաժնետերերս, ստիպված դուրս կգանք փողոց` ծառացած խնդիրների լուծումը այնտեղ փնտրելու նպատակով»:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...