20:00 24.10.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն այսօր ամբողջությամբ չի իրացվում:
Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը կարևոր հիմք են զբոսաշրջության զարգացման համար: Պու Կուն Կոն դրվատանքով է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարների մասին և ակնկալել համագործակցություն նաև թվայնացման օրակարգի շրջանակում:
Սինգապուրի ավագ պետնախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսվելու իրենց երկրում տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձով:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը:
Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն կարևորել են առաջիկայում ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը և դա համարել ևս մեկ խթան հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման և դրա հետագա կիրարկման գործընթացում:
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալ19:21 15.06.2025
IRNA. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 16-ըԻրանի իշխանությունները որոշել են երկարաձգել բոլոր ներքին և միջազգային չվերթների չեղարկումը մինչև հունիսի 16-ի տեղական ժամանակով ժամը 02:00-ն: Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ հանրապետությունում ուղևորափոխադրումները կիրականացվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ «Մենք որևէ խնդիր չունենք ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, սննդի, վառելիքի և առաջին […] ...
19:00 15.06.2025
Իսրայելը հրապարակել է Իրանում հարձակման ենթարկված ռազմական օբյեկտների թիվըԻսրայելը երեք օրվա ընթացքում հարձակվել է Իրանի ավելի քան 720 ռազմական օբյեկտների վրա, կիրակի օրը հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։ «Ռազմական գործողությունների սկզբից ի վեր իսրայելական զորքերը հարձակվել են Իրանի ավելի քան 720 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտների վրա», – ասվում է զեկույցում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Առյուծի վերելքի գործողություն» անվամբ լայնածավալ գործողությունը, որի […] ...
18:35 15.06.2025
Լավրովը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակըԹուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Այսօր (հունիսի 15-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի միջև։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի և […] ...
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...