Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել ՀՀ վերանորոգվող ճանապարհահատվածներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Հակոբ Արշակյանը շրջայց է կատարել ՀՀ վերանորոգվող ճանապարհահատվածներում

17:16 24.10.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։

Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկել է անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարել է խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծել նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։

Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմել է նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշել է, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։

Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև Դիլիջանի թունելում, որը ծանրաքաշ ավտոմեքենայի` սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է։ Հակոբ Արշակյանը զրուցել է թունելը սպասարկող ընկերության ղեկավարի և դիսպետչերական կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել սպասարկման աշխատանքների ընթացքին։

Աշխատակիցները հայտնել են, որ հրդեհից վնասված օդափոխության համակարգում որոշակի նորոգումներ են արվել, բայց առաջիկայում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել թունելը և հիմնանորոգել։ Պատահարի հետևանքով վնասվել է նաև թունելի լուսավորությունն ու մալուխային համակարգը։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասների ամբողջ ծավալն ու կներկայացնի առաջարկություններ։

Հակոբ Արշակյանը եղել է նաև Դիլիջանից Իջևան տանող հատվածում, որտեղ 7.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:

Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ։

Մ6 ավտոճանապարհի` «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշեն հատվածում շինաշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։

Այս հատվածում ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Ներկայում այստեղ իրականացվում են հողային աշխատանքներ և ասֆալտբետոնե հին ծածկի ֆրեզավորում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP