16:47 10.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղղաթիռով այցելել էր Արցախ՝ Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու: Նրա հետ ուղղաթիռով Արցախ էր մեկնել նաև դերասան Հայկ Մարությանը: Երեկ և այսօր համացանցում ակտիվ քննարկում էին այն հարցը, թե ինչու է դերասանը վարչապետի հետ մասնակցում պաշտոնական այցերին, շատերը նաև նշել են, որ Հայկ Մարությանը մշակույթի նախարարի հավանական թեկնածուն է:
Հայկ Մարությանը Armtimes-ի հետ զրույցում ասել է, որ ինքն ամենևին կապ չի ունեցել պաշտոնական այցի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ վաղուց է ընկերություն անում:
«Ընդհանրապես ուղղաթիռով գնալու միտք չկար, պարոն վարչապետը գիշերը գնում էր Արցախ, ես նրան ճանապարհում էի, և արդեն պայմանավորվածություն կար, որ ես էլ իմ մեքենայով պետք է գնամ և այնտեղ գուցե և կտեսնվեինք: Ես մենակ պետք է գնայի, պարզվեց, որ ուղղաթիռում մեկ տեղ կա և առաջարկեցին ուղղաթիռով գնալ, քանի որ դրանից, միևնույն է, ո՛չ պետական բենզինն էր ավելի ծախսվելու, ո՛չ էլ ուղղաթիռին էր ինչ-որ բան լինելու:
Ես որպես քաղաքացի եմ գնացել, ոչ թե պաշտոնական այցի մի մաս: Իմ գնալը իմաստ ունեցավ այն առումով, որ շատ երեխաներ ուրախացան, ես ժողովրդի հետ էի, պարոն Փաշինյանն էլ իր պաշտոնական այցն էր իրականացնում»,- ասել է դերասանը:
Իսկ այն հարցին, թե դերասանը ցանկանում է արդյոք դառնալ մշակույթի նախարար, նա պատասխանել է, որ չունի նման ցանկություն:
«Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ և այդ գումարները կուղարկեմ պաշտպանության նախարարություն»,- ասել է Հայկ Մարությանն ու հավելել է, որ ոչ մի պաշտոն չի ուզում:
22:38 06.08.2025
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն ենԱնտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...
22:24 06.08.2025
Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...