15:44 25.10.2018
«Հուսամ, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվի, և մենք կգնանք, այսպես ասած, արդեն ծրագրված դեկտեմբերյան ընտրություններ»,- երեկ խորհրդարանում տեղի ունեցած զարգացումներին այսպես է այսօր արձագանքել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական, փորձագետ Թևան Պողոսյանը:
Նրա համոզմամբ՝ գլխավոր քննությունը քաղաքական ուժերին սպասվում է ընտրությունների ժամանակ: Փորձագետի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ բոլորը համոզվեցին ու ձևավորվեց այդ վստահությունը, որ քվեարկության ժամանակ այլևս խախտումներ չեն լինի, արդյունքները ճիշտ կգրանցվեն, սակայն դա, Պողոսյանի համոզմամբ, բավարար չէ ընտրական կայուն մշակույթ ձևավորելու համար:
«Արդյո՞ք բուն իմաստով մենք կտեսնենք ընտրություններ, թե՞ կտեսնենք վստահության քվե, այ, դա է ինձ թվում ամենակարևորը: Իսկ նրա համար, որ մենք տեսնենք ընտրություններ, հույս ունեմ, որ բոլոր այն քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել՝ ստանալու հանրության քվեն, շատ մանրակրկիտ կմշակեն իրենց արժեքային դաշտերը՝ հասկանալու, թե ինչ արժեքներով են առաջնորդվելու, տեսլականների նախապատրաստումը, թե ինչպես են նրանք պատկերացնում հաջորդ 5 տարիների զարգացումը, ինչպես նաև այն թիմը, որը պետք է դա իրագործի»,- նշել է փորձագետը:
Թևան Պողոսյանի պնդմամբ՝ ընտրապայքարին մասնակցող ուժերը, եթե կարողանան ընտրողին ներկայանալ կոնկրետ ծրագրով ու այն թիմով, որը պատրաստ է այդ ծրագիրը կյանքի կոչել առաջիկա տարիներին, ապա Հայաստանում կձևավորվի այլընտրանքային նոր դաշտ ու ընտրողը կկարողանա կատարել իր ընտրությունը, սակայն եթե չձևավորվի նման դաշտ ու չլինեն իրենց ծրագրով իշխանությունների հետ մրցող այլընտրանքային այլ ուժեր, ապա ընտրությունները կարող են վերածվել վստահության քվեի:
Թևան Պողոսյանը հուսով է՝ նախընտրական պայքարը կընթանա կոռեկտ: Օրինակ բերելով «Քաղաքացիական պայմանագիր» ու ԲՀԿ կուսակցությունների միջև ստորագրված հուշագիրը, բանախոսը կոչ է արել ընտրապայքարին մասնակցելու մտադրություն ունեցող մյուս բոլոր ուժերին ևս հանդես գալ նախաձեռնությամբ ու ստորագրել նմանօրինակ փաստաթուղթ՝ պարտավորվելով, որ ընտրություններում կպահեն համընդհանուր խաղի կանոնները ու, ի վերջո, Հայաստանում կանցկացվեն այնպիսի ընտրություններ, որի արդյունքները բոլորի կողմից ընդունելի կլինեն ու այլևս չեն լինի ֆորսմաժորային իրավիճակներ:
Այն մոտեցումը, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելով նախապատրաստվելու հնարավորություն չի տրվում քաղաքական ուժերին՝ Թևան Պողոսյանը մասամբ է ընդունում, սակայն գտնում է, որ դա քաղաքական ուժերի համար կլինի լավ փորձաքար, թե ինչքանով են նրանք կայացած որպես ուժ ու ինչպես կարող են հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
«Այն կուսակցությունները, որոնք կկարողանան ճիշտ պատրաստվել, գուցե հենց այն կուսակցություններն են, որոնք պետք է իրավունք ունենան մասնակցելու, որովհետև եթե դու պատրաստ չես, քաղաքական միավոր չես, ուրեմն դու անում ես ինչ-որ հնարավորության համար շանս օգտագործելով: Ես ուզում եմ, որ ապագայում մենք ունենանք կուսակցություններ, որոնք հիմնված են արժեքի վրա, ոչ թե այսօրվա պահի իրավիճակը՝ վայ, ընտրություններ է եկել, եկեք մի բան ձևավորենք, փորձենք մասնակցել»,- նշել է փորձագետը՝ ավելացնելով, որ այն ուժերը, որոնք կգտնեն, որ պատրաստ չեն մասնակցել այս ընտրություններին պետք է քաջություն ունենան, չմտնեն խաղի մեջ ու առաջիկա հինգ տարիները օգտագործեն հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համար:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...