Եթե ընտրություններն ընթանալու են սև-սպիտակի տրամաբանությամբ, ապա ոչ մի ծրագիր կամ գաղափար չի աշխատելու. Սպարտակ Սեյրանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Եթե ընտրություններն ընթանալու են սև-սպիտակի տրամաբանությամբ, ապա ոչ մի ծրագիր կամ գաղափար չի աշխատելու. Սպարտակ Սեյրանյան

23:16 25.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին:

Նա նշել է, որ ՀՅԴ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին.

«Այն օրվանից, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սկսեցինք պատրաստվել: Նախապատրաստական աշխատանքի մեջ շատ խնդիրներ կախված են թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք պիտի լինի, դրանից բխող ինչ փոփոխություններ կլինեն և ինչ ժամանակ կունենան քաղաքական ուժերը՝ կոռեկցիաներ մտցնել իրենց աշխատանքների մեջ ու գնան ընտրությունների: Իմ խորին համոզմամբ՝ չպատճառաբանված ձևով ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և մենք պետք է պատրաստվենք այն ընտրություններին, որը, մեր կարծիքով, գարնանն էին տեղի ունենալու»,- նշել է նա:

Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արագ տեմպով պատրաստվել ընտրություններին:

Խոսելով  ավագանու ընտրությունների մասին ՀՅԴ անդամը ասել է.

«Եթե ընտրություններն ընթանալու են սև-սպիտակի տրամաբանությամբ, ապա ոչ մի ծրագիր կամ գաղափար չի աշխատելու: Եթե դու հիմնախնդրի լուծման տարբերակ ես առաջարկում, բայց ամբողջ պայքարը գնում է սևի կամ սպիտակի մեջ, ապա անիմաստ է խոսել: Ժամանակ էլ չկա մերժելու սևը կամ սպիտակը և քոնը առաջարկելու: Խնդիրն այն չէ, թե ով քանի քվե կստանա, պակաս կարևոր չէ ֆիքսել, թե ինչ գաղափարներով է լինելու նույն պետության ընդդիմությունը: Եթե ընդդիմությունն ու իշխանությունը ազգային համաձայնության մեթոդով չգնան, բախում կլինի: Թեզի և հակաթեզի արդյունքում է ծնվում սինթեզը, և երկիրը առաջ է գնում: Նիկոլ Փաշինյանին էլ է ձեռնտու, որպեսզի լինի ծրագրային, ոչ թե պատեհապաշտ ընդդիմություն»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

BACK_TO_TOP