Գորիսի քաղաքապետը հերքում է ավագանու անդամին ծեծելու մասին լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Գորիսի քաղաքապետը հերքում է ավագանու անդամին ծեծելու մասին լուրը

17:55 25.10.2018

Այսօր լուրեր էին տարածվել, թե  Գորիսի քաղաքապետարանի շենքում քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որը ուշաթափվել է: Միջադեպին, իբրև, ականատես են եղել ավագանու շուրջ 13 անդամները:

SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Գորիսի քաղաքապետի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով.

«Նման բան չի եղել, էդ հումորը, ես չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել, ով է դա տարածել կամ ում է դա ձեռնտու: Նման բան չկա, չի եղել ու չի էլ կարող լինել»,- ասել է Առուշ Առուշանյանը:

Ըստ Գորիսի քաղաքապետի՝ ինքը ավագանու անդամ Լյովա Արզանյանի հետ որևէ կարգի խնդիր չունի և չի ունեցել: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե խնդիրը ավագանու նիստի ժամանակ է ծագել, Առուշանյանն ասել է, որ ավագանու նիստը ուղիղ հեռարձակմամբ կա, ցանկացողները կարող են տեսնել, որ որևէ խնդիր չի եղել:

SHANTNEWS.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է հենց Լյովա Արզանյանի անունը շրջանառվում, քաղաքապետն այսպիսի պատասխան է տվել.

«Ես չգիտեմ, ամբողջությամբ էդ ամեն ինչը միֆ է: Գոյություն չունի նման բան: Եթե մի բան գոյություն չունի, ես գոյություն չունեցող բանից ո՞նց կարող եմ խոսել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP