Արցախում կներդրվի բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արցախում կներդրվի բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր

18:07 25.10.2018

«Հանրապետության նախագահին ներկայացրել ենք հիփոթեքային գործող կարգում որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք ավելի մատչելի կլինեն բնակիչներին: Նախատեսվում է նաև որոշակի սուբսիդավորման մեխանիզմների վերանայում: Օրինակ՝ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ կատարվելու է սուբսիդավորման ավելացում»,- այս մասին այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով բնակարանային ապահովման և հիպոթեքային վարկավորման սպասվող ծրագրերի մասին, փոխանցում է «Արցախպրեսը»։

Նա տեղեկացրել է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ զբաղվում են բնակարանաշինության և հիպոթեքային ծրագրերի վերանայման աշխատանքներով։ Մինչև տարեվերջ փոփոխությունները կընդունվեն ու կսկսեն գործել 2019 թվականից։

Մարտիրոսյանի խոսքերով՝ մշակվել են բնակարանաշինության ոլորտի մոտեցումներ, որոնք դրական կանդրադառնան ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ գյուղական և մնացած քաղաքային համայնքների բնակիչների համար մատչելի պայմաններ ստեղծելուն։ Մասնավորապես Ստեփանակերտում կլինի երկու ծրագիր, որոնք մատչելի արժեքով սոցիալական բնակարաններ՝ սահմանափակ բնակտարածքով:

«Նախատեսվում է նաև բնակարանաշինության ապահովման մատչելիությունը բարձրացնել ոչ միայն լրացուցիչ սուբսիդավորմամբ, այլև սոցիալական բնակտարածքների ստեղծման միջոցով՝ ընդհանուր բնակարանային ֆոնդի էժանացման հիման վրա: Ինչպես նաև նախատեսվում է վերանայված պայմանների գործողությունների տարածում նախկինում հիփոթեք ձևակերպած քաղաքացիների վրա»,- ասել է պետնախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

BACK_TO_TOP