Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կենսագրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կենսագրությունը

18:42 11.05.2018

Մայիսի 11-ին փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանը 29 տարեկան է: Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին՝ Երևանում։

2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ 
2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում: 

2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում։ 
2005թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։ 
2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրում է իրականացրել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար («Որոտան» ՀԷԿ-երի կասկադ)։ 

2014-2015թթ. համահիմնդարել և աշխատել է որպես ֆինանսական տնօրեն «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։
2009-2013թթ․աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։ 

2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
2017թ․ «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ 
2017թ․ նշանակվել է «Ելք» դաշինքի մամուլի խոսնակ։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության հիմնադիր անդամ է։
2016թ․ ՀՀ պաշպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

BACK_TO_TOP