19:34 26.10.2018
Ի՞նչ սցենարով կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ մինչ այդ կընդունվի՞ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը: Այս հարցերի շուրջ են այսօր Գյումրիի «Երկխոսության մեդիակենտրոնում» խոսել քաղաքագետ Արթուր Համբարձումյանը ու փաստաբան Վարդինե Գրիգորյանը:
Բանախոսները կարծում են, որ այս ընտրությունների արդյունքը կանխատեսելի է: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ թե ինչու, բանախոսները գրեթե համակարծիք էին: Խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությանը ձեռնտու է ռեյտինգային ընտրակարգի պահպանումը: Մինչ այս Հայաստանում խորհրդարանական ընտրություններում անձերն են կուսակցությունների համար որոշիչ եղել:
Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի, բանախոսները չէին կասկածում, նաև կանխատեսում են՝ ևս 2 կուսակցություն կստանա վստահության քվե, նշում են՝ քաղաքական տեղափոխությունները սկսվել են՝ միավորվում են գաղափարապես իրարից շատ տարբեր մարդիկ:
«Հայաստանում չունենք կայացած քաղաքական դաշտ: Կան մարդիկ, որոնք երբեմն ծայրահեղ կարծիքներ ունենալով հանդերձ, իշխանության համար մտնում են մի խմբի մեջ և մասնակցում ընտրությունների, իսկ հետո, երբ մտնում են ԱԺ, հասնում իրենց նպատակին, այդ ժամանակ տարանջատվում են:
Սա կոնկրետ խաբեություն է, դրանով իրենք խաբում են ժողովրդին: Եթե տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, կարծում եմ, որ բացի ՔՊ-ից, ևս 2 ուժ կհայտնվի խորհրդարանում, բայց չեմ հավատում, որ այդ երկու ուժը կլինեն «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները: «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները չեն կարողանա այնքան քվե ստանալ, որ խորհրդարանում հայտնվեն»,- SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է քաղաքագետ Արթուր Համբարձումյանը:
«Կարծում եմ, որ ոչ մի թեկնածու այլևս չի առաջադրվի: Այս անգամ համազգային թատրոն չենք խաղա ընտրությունների-չընտրությունների: Սա գուցե լավագույն ելքը չէր, բայց մենք բոլորս Սահմանադրության գերին ենք»,- ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մյուս ընթերցումը հոկտեմբերի 29-ին է: Բանախոսները նշում են, որ ներկայումս ավելի լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կա:
16:38 23.06.2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին16:31 23.06.2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ. հայտարարությունՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը […] ...
16:28 23.06.2025
Բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան. կան տուժածներՀունիսի 23-ին՝ ժամը 13:46-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են տրակտորը և մարդատար ավտոմեքենան, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «МТЗ» մակնիշի տրակտորը […] ...
16:22 23.06.2025
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ […] ...
16:16 23.06.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Samand» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով 2/2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրի […] ...
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...