18:20 26.10.2018
«Միգրացիոն ծառայությունը քաղաքացիներից դիմումներ ամենաշատը ստացել է 2015թ., իսկ դիմումներ սկսել ենք ընդունել 2014-ից, և դրանից հետո միտումը նվազող է եղել»,–SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ 2017-ին ստացվել է 349 դիմում, այս տարի դեռևս 153 դիմում է ստացվել, որոնք ուղարկվել են Ռուսաստանի միգրացիոն ծառայություն վերանայելու համար:
«12-ի մասով դրական պատասխան է եղել, ինչը, այո՛, քիչ է: 65-ի մասով մուտքի արգելանքի որոշումը մնացել է անփոփոխ, 45-ի դեպքում արգելանքը մտցվել է դատական վճռով և կարող է հանվել միայն դատական որոշման միջոցով, մյուս դիմումները ընթացքի մեջ են»,- նշեց Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ միակ խնդիրը, որի շուրջ ռուս գործընկերների հետ աշխատում են, արգելանքի ժամկետների հստակեցումն է, որը տատանվում է 2-5 տարվա մեջ:
«Հիմնականում «որսի» գաղափարները, կարծում եմ՝ խիստ չափազանցված են, հաշվի առնելով այն թվային միտումները, որ տեսնում եմ, իսկ ես կարող եմ հիմնվել միայն փաստերի վրա, էմոցիոնալ գնահատականներ չեմ կարող տալ»,- ընդգծեց Միգրացիոն ծառայության պետը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող հայերը հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց նկատմամբ վերահսկողությունը ուժեղացել է:
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...