ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

22:48 26.10.2018

Հոկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը փոխնախարար Արմեն Հարությունյանի, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և նախարարի խորհրդական Արտակ Սաֆարյանի հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ մարզի ԱԻ ստորաբաժանումների, հրշեջ ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիրներին, ինչպես նաև քննարկել Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարզին տրամադրվելիք գերժամանակակից հրշեջ մեքենաների բաշխմանն առնչվող հարցերը:

Նախարարի պաշտոնակատարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ Ֆ. Ցոլակյանը հանդիպում է ունեցել մարզպետ Կ. Սարուխանյանի և Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ: Օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը զուգահեռ անդրադարձ է եղել նաև մարզին տրամադրվելիք հրշեջ մեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերին:

Ֆ. Ցոլակյանի հաջորդ կանգառը Շիրակի մարզային փրկարարական վարչությունն (ՄՓՎ) էր, որտեղ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի և ՓԾ մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ՄՓՎ տարածքով, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին:

ՄՓ վարչությունում նախարար Ցոլակյանն անցկացել է խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավարները: Ծանոթանալով մարզի ՀՓՋ խնդիրներին՝ նախարարը նշել է, որ մոտ ապագայում դրանց մեծ մասը կլուծվեն՝ ըստ գերակայության:

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել բնակչության անվտանգության նորմերին և արգելել յուրաքանչյուր օբյեկտի աշխատանք, որը բնակչության համար կարող է վտանգ ներկայացնել: Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել շրջիկ գազալցակայանների խնդրի վրա:

«Շիրակի մարզը ձմռանը շատ խնդիրներ է ունենում: Պետք է ջանք ու եռանդ չխնայել այդ խնդիրները լուծելու համար: Ես գիտեմ, որ մենք հաճախ կարող ենք ունենալ որակյալ տեխնիկայի պակաս, բայց այն ինչ ձեզնից է կախված, պետք է կատարել առավել կարգապահությամբ: ԱԻ նախարարությունն այն եզակի կառույցներից է, որն ունի օգնելու առաքելություն, ուստի պետք է բարձր պահել այդ համբավը, – եզրափակել է ԱԻ նախարարի պաշտոնակատարը:

Ֆ. Ցոլակյանն այցելել է նաև Գյումրիի N48 հրշեջ փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու անձնակազմին, ջոկատի գույքին և տեխնիկական հնարավորություններին: Ջոկատի տարածքն ուսումնասիրելուց հետո քննարկվել են Ճապոնիայից ստացվող մեքենաների տեղակայմանը վերաբերող հարցերը:

ԱԻ նախարարի պաշտոնակատարի վերջին կանգառը սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն էր, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Մխիթարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է ծառայության հնարավորություններին: Նրան ներկայացվել են գրունտի ուժեղ շարժումները գրացնող սեյսմիկ սարքերը: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև մարզի տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների հետ և տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP