TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

Ֆելիքս Ցոլակյան

Ուժեղացված ռեժիմ Սևանա լճի լողափերում. Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքում

15:39 08.06.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]

̰
Ոռոգման համար Սևանից ջրառ կկատարվի

13:16 06.06.2019

Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար: Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, […]

̰
Սևանից ջրառն այս տարի չի անցնի սահմանված չափը

11:49 06.06.2019

Սևանից այս տարի նախատեսվում է վերցնել մոտ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որն ուղղվելու է գյուղատնտեսական մարզերի հողատարածքների ոռոգմանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարն ասաց, որ չնայած ջրամբարներում բավարար ջուր կա, բայց ոռոգման որոշակի խնդիր կա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում ջրառը սովորական, ընդունելի և նախատեսված չափով […]

̰
Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության. Փաշինյան

11:04 06.06.2019

Նախարարություններն ու գերատեսչությունները Հայաստանում ունեն արտաբյուջեներ, որտեղ հավաքվում են նրանց գործողությունների, օրինակ, տուգանքներ նշանակելուց ձևավորվող միջոցները։ Այդ արտաբյուջեներն այսուհետ կմտնեն պետական բյուջեի մեջ։ Ֆինանսների նախարարի տեղակալը զեկուցեց, որ փոփոխությունը ներառում է բոլոր արտաբյուջեները։ Վարչապետի հարցին` հարցեր կա՞ն, կառավարության անդամներից արձագանք չեղավ։ «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»- ծիծաղելով ասաց Փաշինյանը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ […]

̰
Հայաստանում հրդեհները շատացել են. Ֆելիքս Ցոլակյան

18:04 05.06.2019

ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրել է, որ հրդեհները շատացել են: «Հունիսի 3-ին հանրապետությունում հրդեհի 69 դեպք ենք ունեցել, հունիսի 4-ին՝ էլի 60-ից ավելի: Դրանք զոնաներով են գնում: Հիմա հրդեհները ակտիվ են Արարատյան դաշտում: Հետո այն կտեղափոխվի նախալեռնային, ապա լեռնային շրջաններ: Առայժմ կարող ենք դիմագրավել»: Նրա խոսքերով` անտառներում առաջացող հրդեհների հետ կապված […]

̰
Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ. Ցոլակյան

17:24 05.06.2019

ԱԺ-ում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց իր կարծիքն անցումային արդարադատության մասին. «Էս ճանապարհը, որով գնում են, հավանաբար օգուտ կտա»: Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվելուն. «Ինչի ասես՝ ենթարկվել եմ, վեթինգի էղածն ինչ ա, որ չենթարկվեմ»: Ցոլակյանից նաև փորձեցին ճշտել` արդյո՞ք ԱԻՆ-ը մնաց որպես առանձին նախարարություն՝ որպես շնորհակալություն մատուցած […]

̰
Մեռած հոգիները թաղել ենք, չկան, պրծանք դրանից․ Ցոլակյանն՝ ԱԻՆ-ում չարաշահումների մասին

17:05 05.06.2019

ԱԻ նախարարությունում կոռուպցիոն բացահայտումներ էին եղել, և գործը կապվում էր նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հիշեցրեց խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ԱԻ նախարարին խնդրեց թարմ տեղեկություններ հայտնել դեպքի մասին։ «Ինչքան ես տեղյակ եմ՝ մեռած հոգիների ինչ-որ պատմություններ կային։ Ուզում եմ հասկանալ՝ մեռած հոգիները վերացե՞լ են, թե՞ […]

̰
Բնապահպանական լուրջ խնդիր է․ Ցոլակյանը՝ Կապանի պոչամբարների մասին

16:26 05.06.2019

Կապանի հարակից բնակավայրերի բնակիչներն անհանգստանում են, որ այնտեղի հանքերի պոչամբարներն անբարվոք վիճակում են և բնական ու տարերային աղետների դեպքում կարող են դառնալ հեղեղներ և ողողել ու թունավորել շրջակա միջավայրը։ Այս մասին Ազգային ժողովում ԱԻ նախարարին հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանի հարցին, թե ինչ է արվում այս ամենը կանխելու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց ու հաստատեց, […]

̰

13:36 04.06.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]

̰
Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ

20:26 01.06.2019

Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում ավելի քան 85 տարվա լռությունից հետո այսօր զանգ է հնչել։ 1930-ականներին Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Նոր զանգն այսօր օծվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու տեղադրվել։ Գյուղի եկեղեցու զանգը վերադարձնելու նախաձեռնությունը եղել է Մխիթար Անտոնյանինը, ում նախնիներն այս գյուղից են։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն […]

̰
Խիղճ և խաղաղություն բոլորիս. Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ

14:59 28.05.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մեր անկախությունը հնարավոր եղավ վերականգնել հավաքական ուժ դարձած հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարի և հատկապես 1918 թվականի մայիսյան փառահեղ հերոսամարտերի շնորհիվ միայն: Ազգային պետության կերտման բարդ, բայց միաժամանակ պատվաբեր ճանապարհին […]

̰
ԱԻՆ-ը սողանքային մեծ վտանգ է տեսնում Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհին

14:44 10.05.2019

Կառավարության նիստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ներկայացրել է նախագիծ՝ առաջարկելով նախարարությանը գումար հատկացնելու և 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում  կատարելու համար: Նախարարն ասել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 80-րդ կմ-ում (Լճկաձոր բնակավայրի տարածքում) ակտիվացել են սողանքային երևույթները և սպառնում են Մ-6 միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը: Նշված հատվածը  հագեցած է մեքենանաերի մեծ ինտենսիվությամբ: Սողանքային սկարպից […]

̰
Թռչող, լողացող և սողացող ամեն ինչ կարելի է ուտել, բացի ինքնաթիռից. Ֆելիքս Ցոլակյանը` կառավարությունում

13:37 10.05.2019

Կառավարության նիստում այսօր ներկայացվել է բնապահպանության նախարարության նախագիծը՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Դրանով առաջարկվում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման պատժաչափերը փոխել՝ կովկասյան ընձառյուծի որսի կամ ոչնչացման համար նախկին 3 մլն դրամ տուգանքը դարձնել 100 մլն դրամ: Բնապահպանության […]

̰
ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

22:08 08.05.2019

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]

̰
«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ». Ֆելիքս Ցոլակյանը՝ վարչապետից բնակչության սպասելիքների արդարացման մասին

18:09 06.05.2019

«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ: Մեկին սենց է դուր գալիս, մյուսին` ուրիշ ձև, տարբեր գնահատականներ կան, բայց ես գնահատում եմ լավ, դրական: Այսպես էլ պատկերացնում էի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք բնակչության սպասելիքներն արդարացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարվա ընթացքում, պատասխանեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել […]

̰
Ընկերության համար ընկերությամբ են վճարում. Ֆելիքս Ցոլակյանը` Ճապոնիայի տրամադրած օգնության մասին

17:16 06.05.2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն  այսօր Ճապոնիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հրշեջ-մեքենաների և այլ տեխնիկայի հանձնման արարողության ժամանակ խոսել է հայ-ճապոնական բարեկամության մասին: Հիշել է. «Հայ-ճապոնական բարեկամությունը դրանով չի սահմանափակվում, դեռևս 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարությունը մեկնեց օգնության ձեռք, Կարմիր խաչի հիվանդանոցներից ընդհուպ 6 ամսով Հայաստան են ժամանել տասնյակ բժիշկներ, փոխանցվել են մի քանի միլիոնի […]

̰
Աթան գյուղի սողանքը շարունակում է սպառնալ

15:54 04.05.2019

Որոշ ժամանակ առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: Նախարարն ասաց, որ մեծացել է սողանքների վտանգը: «Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են, […]

̰
Սևանա լիճ անցած տարի այս ամսին ջուր էր բաց թողնվում, այս տարի այն դեռ լցվում է․ քննարկում կառավարությունում

13:08 02.05.2019

Հայաստանի ջրամբարներում ջրի առկայության խնդիր կարծես թե չի լինի այս տարի․ այս եզրակացության կարելի է գալ կառավարության այսօրվա քննարկումից։ Մեկ այլ հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ ինչ վիճակ է ջրամբարներում։ Ցոլակյանը պատասխանեց, որ դրանք լցվում են, պատշաճ մակարդակի վրա են։ Իսկ կոնկրետ Սևանա լճի մասին խոսելիս Ցոլակյանն ասաց, որ […]

̰
Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կհամալրվի 13 նոր հրշեջ մեքենայով․ Ֆելիքս Ցոլակյան

22:40 27.04.2019

«Մինչև տարեվերջ Շիրակի մարզ կբերվի ճապոնական արտադրության 13 նոր հրշեջ մեքենա, որով էլ լուծված կհամարվի հրշեջ մեքենաների խնդիրը Շիրակի մարզում»,- Գյումրիում հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշել է, որ հրշեջ մեքենաների մի մասն արդեն Հայաստանում է, մի մասն էլ սպասվում է, որ կստացվի առաջիկայում։ Մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկվելու է Շիրակի մարզ։ […]

̰
Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

11:06 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այսօր սահմանապահ զորքերի օրն է: Այնտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

̰
Փրկարարների աշխատավարձը բարձրացնելու խնդիր է դրված. Ֆելիքս Ցոլակյան

23:26 19.04.2019

«Այսօր պարգևավճարների հարցը լուծվել է, սակայն փրկարարների աշխատավարձերը բարձրացնելու խնդիր ենք դրել»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ, ընթացքի մեջ է աշխատակիցների՝ մինչև ենթասպա, աշխատավարձի բարձրացման հարցը: Առաջարկը կներկայացվի կառավարությանը, իսկ թե որքան կբարձրացվի, պարզ կլինի քննարկումներից հետո: «Իրոք, փրկարարի աշխատավարձը ցածր է: Միջին աշխատավարձը 115 […]

̰
Հեղափոխության մեջ եղած մարդը չի՞ կարող սխալներ ունենալ. Ցոլակյանը՝ Սանասարյանի մասին

22:56 19.04.2019

«Ամեն ինչի էլ սպասում եմ: Բոլորն էլ մարդ են, կարևոր է, որ բոլորը պետք է հավասար պատասխան տան»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցին: Նախարարը, սակայն, հայտարարեց, որ գործի մանրամասներին տեղյակ չէ, և այլ մեկնաբանություններ չի կարող տալ: «Մարդ չե՞ն, բոլորն էլ […]

̰
Հրթիռային հակակարկտային կայանների թիվը չի ավելացվի

22:37 19.04.2019

«Հրթիռային հակակարկտային կայանների թիվն ավելացնել չենք նախատեսում»,- ապրիլի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ այդ հարցը լրջագույն հարցերից մեկն է: Այսօր ունենք 500-ից ավելի կայաններ, որ կային նախկինում և այն հրթիռային կայանները, որ գնվել են նախորդ տարի: Հարցին լուծում տալու համար նախարարը վերջերս խորհրդակցություն է անկացրել ՝ լավագույն մասնագետների […]

̰
Հանձնարարել եմ հրդեհի դեպքում արգելափակոցները կոտրել ու ներս մտնել. Ֆելիքս Ցոլակյան

16:47 19.04.2019

«Շենքերի բակերում տեղադրված արգելափակոցները հանձնարարել եմ հրդեհի ժամանակ ուղղակի ջարդել ու մտնել բակերը»,- ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ մեքենաների մուտքն արգելող արգելափակոցներին: «Հիմա սկսել են ավելի վատ բան անել՝ խողովակներ դնել: Այդ հարցը բարձրացվել է, բայց հիմա պետք է կոնկրետացնենք: Միայն դա չէ: Շենքերն […]

̰
Կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել դպրոցների սեյսմակայունության ապահովման ուղղությամբ

16:46 19.04.2019

«Սեյսմիկ վիճակի հետ կապված բավական բարդ խնդիրներ ունենք Հայաստանում»,- ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Սեյսմիկ ծառայությունն իր աշխատանքի մեջ դասակարգումներ ունի և առաջին վտանգը համարում է բնակելի շենքերը: Դպրոցների հետ կապված ևս կա գնահատական, թե քանի դպրոց է վտանգված սեյսմակայունության առումով: «Այսօր կառավարությունը լուրջ […]

̰
Ես իշխանության խնդիրները բարձրացնում եմ իշխանության մոտ. Ֆելիքս Ցոլակյան

16:02 19.04.2019

«Ես գոհ եմ իմ աշխատանքից ու այսօրվա իրավիճակից»,- լրագրողներին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան հարցի` արդյո՞ք իսկապես իրավիճակ է փոխվել Հայաստանում: Նա նաև նշեց, որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: «Ես իշխանության խնդիրները բարձրացնում եմ իշխանության մոտ: Խոսում եմ այնտեղ, որտեղ պետք է բարձրացվի: Եթե կա խնդիր, չարախոսելուն դեմ […]

̰
Լացը լաց է բերում. Ֆելիքս Ցոլակյանը կողմ է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը

15:47 19.04.2019

«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ավելի վատ կլինենք, պետք չէ գնալ այդ ճանապարհով», – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսպես արձագանքեց Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ առկա քննադատություններին: Նա նշեց, որ եթե մտածենք` կա խնդիր, ու դրա պատճառով ուրախ միջոցառումները բացառենք, լավ չի լինի: «Ամեն ինչ իր տեղն ունի, եթե ուզում ես […]

̰
Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտի կա, որից 131-ը` ակտիվ. Ցոլակյան

14:57 19.04.2019

Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտիներ կան, որից 131-ը ակտիվ է: Դրանցից առանձնացված է մոտ 6 սողանք, որ հենց հիմա էլ գործում են: Ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սողանքների թեմային, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ առավել վտանգավոր սողանքներով հիմա զբաղվում են: Այդպիսի մի սողանք Լոռու մարզում կա, որը գտնվում է […]

̰
Մեր սիմվոլներին պետք է լավ վերաբերվենք. Ցոլակյանը՝ մաքսատան դեպքի մասին

14:45 19.04.2019

«Համաձայն եմ վարչապետի հետ և գտնում եմ, որ իսկապես մեր սիմվոլներին պետք է վերաբերվենք լավ»,- ապրիլի 19-ին, անդրադառնալով Նորագավիթի մաքսատան աշխատակցի դեպքին, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` նշելով, որ ամերիկացները Ամերիկայի դրոշը նույնիսկ իրենց տան բակերում են դնում, իսկ մենք չունենք այդ մշակույթը: Նախարարը նաև նշեց, որ որոշ առումներով նույնիսկ ավելի կոշտ պետք […]

̰
Դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա դասավանդելու առաջարկն ԱԻՆ-ը ներկայացրել է ԿԳՆ. Ֆելիքս Ցոլակյան

14:21 19.04.2019

«Այսօր մտածում ենք առաջընթացի մասին, շեշտադրումները փոխելու խնդիր ունենք: Այսօր ԱԻՆ-ն ավելի շատ հետևանքները վերացնող է, ուզում ենք փոխել և բարձրացնել նախարարության կանխարգելող դերը»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը կարևորել է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները` նշելով, որ շատ հաճախ դեպքերի մասին իմանում են ոչ թե տուժողից, այլ […]

̰
BACK_TO_TOP