14:18 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին կհաջողվի՞ նոր Ընտրական օրենսգրքով գնալ, ասաց.
«Մեզ համար չկա տարբերություն՝ որ Ընտրական օրենսգրքով գնալ, բայց ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի առողջացման, ընտրություններն ավելի քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր Ընտրական օրենսգիրքն է»:
Վարչապետի պաշտոնակատարին հիշեցրին` մի առիթով ասել է, որ թեպետ ամեն ինչում մեղքը գցում են Ընտրական օրենսգրքի վրա, սակայն քաղաքական կամք դրսևորելու դեպքում հնարավոր է նաև այս Ընտրական օրենսգրքով ընտրություններ իրականացնել, հետևաբար, ո՞րն է մոտիվացիան:
«Մեզ համար տարբերություն չկա: Կարծում եմ, որ ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրություններում համոզվեցիք, որ պրոբլեմներն Ընտրական օրենսգրքի մեջ չեն: Եթե նկատել եք, այս փոփոխություններով մենք քաղաքական ուժերի համար պայմաններն ավելի նպաստավոր ենք դարձնում, այդ թվում՝ ընդդիմության համար, որ նրանք առավել քաղաքական ընտրական պրոցեսով հնարավորություն ունենան իրենց ուժերը չափել»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` եթե իրենց հանրապետական գործընկերներն ասում էին, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ կլինի, համոզվեցին, որ հանձնաժողովը դեմ չէ, ուստի թող ասեն, որ իրենք են դեմ: Վարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ հանրապետականները սխալ ճանապարհով են գնում, և եթե իրենց այս կեցվածքը շարունակեն պահպանել, ընտրական գործընթացն անխուսափելիորեն գնալու է հեղափոխություն-հակահեղափոխություն տրամաբանության մեջ, որովհետև այդ մեսիջներով ցույց են տալիս, որ իրենց մեջ դեռ կենդանի է միտքը, որ հիմա կվերադառնան իշխանություն: Դա, ըստ Փաշինյանի, նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտից չէ, շատ ավելի ֆանտաստիկ ոլորտից է:
«Այդ մթնոլորտը տեսել ենք, չէ՞, շատ ավելի իրենց դեմ է աշխատում, այնպես որ իրենց օգտից է բխում, որ Ընտրական օրենսգիրքը լրիվ համամասնական ընտրակարգով գնա»,- ասաց Փաշինյանը:
Ամեն դեպքում, վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց` կունենանք արձակված խորհրդարան, իսկ թե ինչ սցենարով, նշեց.
«Մի քանի օր է մնացել, կտեսնենք»:
Նրան հիշեցրին` Դաշնակցությունը դժգոհել է, թե ԸՕ վերաբերյալ իր սկզբունքային առաջարկները չեն ընդունվել, ինչին Փաշինյանն արձագանքեց.
«Կարծում եմ` աշխատանքային խումբը այդ հարցերին լիարժեք պատասխանել է. այն առաջարկները, որոնք իրագործելի են, ընդունվել են, որոնք իրագործելի չեն, չեն ընդունվել, իսկ բաց համամասնական ցուցակի դեպքում մենք մի քանի տասնյակ կիլոմետրանոց կամ մետրանոց քվեաթերթիկներ կունենանք, որտեղ ամեն մի քվեարկությունը կարող է տևել 15-20 րոպե, իսկ դա նշանակում է ընտրական պրոցեսը ձախողել»:
Փաշինյանը նշեց` եթե այլ տեխնիկական հնարավորություններ կան դա իրագործելու, իրենք կքննարկեն այդ տարբերակը:
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...
14:10 06.07.2025
Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել էր ցեխակույտում և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և […] ...
13:47 06.07.2025
Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...
13:25 06.07.2025
Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասինՄիլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...