20:15 14.05.2018
Եվրասիական տնտեսական միությունը բարեհաջող կերպով զարգացնում է փոխգործակցությունը այլ երկրների ու միությունների հետ։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բարեհաջող կերպով գործում է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս շաբաթ Աստանայում ծրագրվում է ստորագրել Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագիր, ինչպես նաև ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ուղղությամբ։ Շարունակվում են բանակցությունները արտոնյալ պայմանավորվածությունների շուրջ Իսրայելի, Սերբիայի և Սինգապուրի հետ։ Առաջիկայում նախատեսվում են նմանատիպ բանակցություններ Եգիպտոսի և Հնդկաստանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ ինտեգրացիոն կառույցի առաջնահերթ խնդիրների շարքում են միասնական շուկաների արդյունավետության բարձրացման, տարբեր ոլորտներում ազգային օրենսդրությունների համահարթեցման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման հարցերը։
«Մեր առաջնահերթություններից է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ռուսաստանը թվային տիրույթում առաջակում է մի քանի հեռանկարային նախագծեր, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ապրանքների տեղաշարժի տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ»,-ասաց Վլադիմիր Պուտինը։
Նա ընդգծեց ԵԱՏՄ միասնական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մինչ տարեվերջ ընդհանուր ծառայությունների 60 տոկոսը կկանոնակարգվի միասնական օրենքներով։
«Ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է բավականին դինամիկ կերպով։ 2017-ին ՀՆԱ–ն անդամ–երկրներում աճել է 1․8, արդյունաբերական արտադրանքը՝ 1․7, գյուղատնտեսական արտադրանքը՝ 2․5 տոկոսով, բացի այդ՝ միջինում նվազել է գնաճի մակարդակը անդամ–երկրներում՝ 3․1 տոկոսով։ Բարելավվել է ներքին ու արտաքին առևտրի ցուցանիշը․ 24․5 տոկոսով ավելացել են երրորդ երկրներ ապրանքների արտահանումը, 26․1 տոկոսով՝ առևտրաշրջանառությունը»,- նշեց ՌԴ նախագահը։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...