Աջ ղեկով ավտոմեքենաների հարցում հստակություն կա. Արմեն Փամբուխչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Աջ ղեկով ավտոմեքենաների հարցում հստակություն կա. Արմեն Փամբուխչյան

12:30 30.10.2018

Shantnews.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն երկու հստակ առաջարկ կա.

«Առաջարկներից մեկը հետևյալն է՝ սահմանին մեքենաների ղեկային տեղաբաշխումն իրենք փոխում են ձախ, ներկրում են, ստանում են գրանցում, որից հետո թույտվություն են ստանում վերասարքավորել դեպի աջ: Առաջարկը վերաբերում է այն մարդկանց, որոնք իրենց մեքենաները ձեռք են բերել արտահանման նպատակով՝ արտահանում են ԵԱՏՄ երկրներ: Մյուս տարբերակը,  որ կա, մեկ տարվա ընթացքում վերասարքավորում կատարելն է: Ներկրում են, մեկ տարի հետո վերսարքավորում են կատարում ու արդեն ստանում են գրանցում»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ այս երկու առաջարկի շուրջ էլ պետք է քննարկում լինի, որից հետո  նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա: Կամ, հավանաբար, ևս մեկ քննարկում տեղի կունենա:

Հարցին, խնդիրներ չե՞ն առաջանալու սահմանին վերասարքավորում կատարելու դեպքում, ի վերջո, նախաձեռնության անդամները շատ են խոսել այն մասին, որ Վրաստանում դա անորակ կերպով են իրականացնում՝ հաճախ պատճառ դառնալով անգամ մեքենաների այրվելուն:

«Ես ինչքան հասկացա, մեր ներկրողներն ունեն վայրեր սահմանին, երևի այնտեղ կկատարեն էդ ձևափոխումները, ժամանակավոր տեղափոխումն ու կկարողանան ներկրել: Ես հատուկ նման տեղեր չգիտեմ: Խնդիրն այն է, որ որոշակի որոշումներ պետք է փոխի կառավարությունը, որ կարողանան այդ փոփոխությունը կատարել»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ խոսքը ներկրվող մոտ 3000 մեքենայի մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

BACK_TO_TOP