19:55 29.10.2018
Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ կապված խնդիր կա: Սամսոնյանը ներկայացրեց իրավիճակը, որի դեմ պայքարել են և շարունակելու են պայքարել:
«Մեզ դիմել են տնօրենի հավաստագրի ձեռքբերման նպատակով հոկտեմբերի 17-ի քննությանը մասնակցած 15 և ավելի ուսուցիչներ: Ես տեղեկացել եմ, որ քննող հանձնաժողովի անդամները` Աննա Ստեփանյանի գլխավորությամբ, դրսևորել են անհարգալից վերաբերմունք մանկավարժների նկատմամբ: Քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների: Ես ունեմ փաստեր, որ մի քանի մանկավարժներ քննության ընթացքում և հետո պարզապես արտասվել են: Հավակնորդներին գնահատելիս հանձնաժողովում առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով, տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ մտաբերել է այն ուսուցիչներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ, որոշել կոպիտ, գռեհիկ պահվածքով, իր դիրքը չարաշահելով` վրեժխնդիր լինել այդ մանկավարժներից»,- ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանին դիմելով` ավագանու անդամն ընդգծեց` քաղաքապետը հեղափոխության արժեհամակարգը կրող պաշտոնյա է, ասաց, որ Աննա Ստեփանյանին այդ պաշտոնից հեռացնելու պահանջարկ կա:
«Հանրապետական կուսակցության համար ընտրություններին կեղծ դիտորդական անձնագրով մասնակցած, կիսաչինովնիկական էժանագին պահվածքով անձնավորությունն իրավունք չունի աշխատել որպես հանրակրթության վարչության պետ»,- ասաց Սամսոնյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով ավագանու անդամի խոսքին, ասաց, որ թե՛ այս, թե՛ այլ ոլորտներում ստանում է բազմաթիվ բողոքներ, ուշադիր հետազոտում է պրոցեսները, քննության առնում համապատասխան մասնագետների հետ: Քաղաքապետը խոստացավ՝ արձագանքը կլինի անհապաղ, տեղեկացրեց, որ որոշ վարչության պետեր արդեն փոխվում են, և այս գործընթացը շարունակական է լինելու բոլոր այն մարդկանց հետ, ովքեր չեն համապատասխանում թե՛ նոր Հայաստանի օրենքների, թե՛ մասնագիտական որակավորումների, թե՛ բնակիչների հետ շփման և հարաբերությունների առումով:
Մարությանը նշեց՝ եթե զգան, որ այստեղ կան արդեն նաև քրեական տարրեր, պետք է դիմել համապատասխան մարմիններին, որ իրենք ևս զբաղվեն այս հարցերով:
Քաղաքապետին զեկուցեցին, որ ուսուցիչների բողոքն արդեն նաև ԿԳՆ ուշադրության կենտրոնում է, բացառված չէ, որ հետագա գործընթացները տանեն դատական վիճարկման:
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...