18:11 15.05.2018
«Շարունակելու եմ լինել խմբագիր, «Հայկական ժամանակ»-ը կշարունակի քննադատել, եթե հիմքեր տեսնի՝ նաև վարչապետին, որովհետև, ընդհանրապես մամուլն ամենակարևոր օղակն է վերահսկելու ցանկացած իշխանության և ամենակարևոր օղակն է, որը կօգնի նաև ինձ, բոլոր առումներով, այս նոր կարգավիճակում աշխատելու»,- ասել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
Օգտատերից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Հակոբյանը կմիջամտի, եթե իր ամուսինը կայացնի ոչ ճիշտ որոշում, և կքննադատի՞ Փաշինյանի որոշումը «Հայկական ժամանակ» թերթում։ Մեկ այլ օգտատեր կարծիք էր հայտնել, որ «Հայկական ժամանակ»-ը դառնալու է իշխանական հարթակ: Աննա Հակոբյանն այսպես է արձագանքել.
«Ես երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, իրենք էս պահին ընդդիմություն են, նախկինում իշխանություն են եղել, կամ հակառակը, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել, և որևէ սահմանափակում չկա և չի կարող լինել»։
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...