Մի´ հրապարակեք մարդկանց կորած փաստաթղթերը համացանցում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Մի´ հրապարակեք մարդկանց կորած փաստաթղթերը համացանցում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

12:49 30.10.2018

Հաճախ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր իրենց էջերում կամ բաց խմբերում հրապարակում են մարդկանց կորած փաստաթղթերը (անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական վկայական և այլն)՝ դրանց տնօրինողներին գտնելու նպատակով՝ այդպիսով հանրայնացնելով մարդկանց կարևոր անձնական տվյալները: Ավելին, հրապարակման հեղինակները կոչ են անում նաև տարածել տվյալ հաղորդագրությունը՝ այդպիսով մարդկանց առավել մեծ շրջանակի համար հասանելի դարձնելով փաստաթղթերի տիրոջ անձնական տվյալները:

Հասկանալով նման արարքի դրական միտումը. այն է՝ օգնել մարդկանց գտնել իրենց կորած փաստաթղթերը, այնուամենայնիվ, կոչ ենք անում խուսափել նման եղանակով կորած փաստաթղթերը վերադարձնելուց, քանի որ այդպիսով համացանցում տարածվում են մարդու մասին այնպիսի և այնքան տվյալներ, որոնք թույլ են տալիս հեշտորեն նույնականացնել նրա անձը, տվյալներն օգտագործել ոչ իրավաչափ կամ անձի կյանքին միջամտելու նպատակներով (օրինակ՝ ինքնության գողության համար (identity theft, кража личности)): Պետք է հիշել, որ այն, ինչ հրապարակվում է համացանցում, ըստ էության, միշտ մնում է հասանելի:

Վերոնշյալ մտահոգությունը հաշվի առնելով՝ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս այլ անձանց փաստաթղթեր գտնելու դեպքում դրանք հանձնել համապատասխան պետական մարմիններին, որոնք առավել օպերատիվ և անձնական կյանք նվազ ներխուժող կերպով կկազմակերպեն դրանց վերադարձը հասցեատիրոջը: Օրինակ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ գտնելու դեպքում հանձնեք այն մոտակա ոստիկանական բաժանմունք, վարորդական իրավունքը՝ Ճանապարհային ոստիկանություն և այլն:

Եթե, այնուամենայնիվ, որևէ պատճառով չունեք այլ տարբերակ, քան սոցիալական ցանցի օգնությանը դիմելը, ապա գտնված փաստաթղթերը հրապարակելիս փակեք բոլոր այն տվյալները, առանց որոնց միևնույն է, հնարավոր է գտնել կորած փաստաթղթի տիրոջը: Իսկ փաստաթուղթը վերադարձնելուց հետո հեռացրեք հրապարակումը սոցցանցից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

BACK_TO_TOP