12:29 16.05.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ըստ հրամանագրի՝ փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:
Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/- 13.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.
«Հայոց պատմություն» /գրավոր/- 26.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/- 11.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/- 14.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/- 17.06.2018թ.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/- 21.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/- 25.06.2018թ.
«Հայոց պատմություն» /բանավոր/- 28.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/- քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.
«Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/- 05.06.2018թ.
2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»- 08.06.2018թ.
«Հայոց լեզու և գրականություն»- 12.06.2018թ.
«Ֆիզիկա»- 15.06.2018թ.
«Օտար լեզու»- 19.06.2018թ.
«Մաթեմատիկա»- 22.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» – 25.06.2018թ.
«Ռուսաց լեզու»- 27.06.2018թ.
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել էր հետաձգել քննությունները, քանի որ ավարտական դասարանների աշակերտները համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...