18:10 30.10.2018
Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է երկրի հաջորդ տարվա բյուջեն, որում պաշտպանությանն ուղղվող ծախսերը հաշվարկված են 3 միլիարդ 38 միլիոն մանաթի սահմաններում, որը այսօրվա փոխարժեքով համարժեք է 1 միլիարդ 787 միլիոն դոլարին։ Սա, շեշտենք, պաշտպանությանն ուղղվող ծախսերն են, այսինքն՝ այստեղից են ֆինանսավորվում նաև ազգային անվտանգությունը և այլն։
Նախորդ տարվա համեմատությամբ՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը աճել են 11 տոկոսով։ Այս աճի մեջ մեծ բաժին ունի հատկապես ազգային անվտանգության գծով հատկացումը՝ 40 տոկոս աճ, թեև այստեղ թիվը նույնպես մեծ չէ մյուս ոլորտների հետ համեմատությամբ։ Մյուս ոլորտներում աճը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում։
Թվերը՝ դոլարով | 2018 վերջնական | 2019 նախագիծ | Աճը՝ տոկոս |
Պաշտպանություն (ընդհանուր) | 1 610 918 085 | 1 786 834 207 | 10.92% |
այդ թվում՝ Պաշտպանության ուժեր | 803 639 706 | 878 867 445 | 9.36% |
այդ թվում՝ Ազգային անվտանգություն | 65 677 799 | 92 346 651 | 40.61% |
այդ թվում՝ Ուսումնասիրություններ | 1 566 583 | 1 647 575 | 5.17% |
այդ թվում՝ Այլ | 740 033 997 | 813 972 536 | 9.99% |
Ամենաինտրիգայինն այստեղ «Այլ» մակնշմամբ ծախսերն են։ Սրանք ավելացել են 2017 թվականից, ենթադրաբար այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմում տեսան հայկական զինանոցում «Իսկանդեր» հրթիռների առկայությունը։ Դրանից հետո այս կետը կտրուկ աճ գրանցեց ու արդեն երրորդ տարվա բյուջեն է, որտեղ այս ոլորտին հսկայական միջոցներ են ուղղվում։
Ենթադրվում է, որ այս մակնշմամբ ծախսերի տակ են մտնում զենքի գնումներին ու ռազմարդյունաբերական ծախսերին։ Այս ծախսերի աճն ուղղված էր նաև դոլար/մանաթ փոխարժեքային խզումը նվազեցնելուն։
Հավանական է, որ այսպիսի խոշոր միջոցների ներդրման շնորհիվ է Ադրբեջանը կարողացել գնել նոր ծանր սպառազինություն, մասնավորապես «Պոլոնեզ» բելառուսական և «Լորա» իսրայելական հրթիռային համակարգերը, ինչպես նաև այլ զինատեսակներ, որոնք գնվել են հատկապես արևմտյան պետություններից։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...