15:27 16.05.2018
Տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում գործել է կոռուպցիոն մեխանիզմ, և տարբեր պատգամավորներ, օգտագործելով իրենց դիրքրը, ձեռնարկել են քայլեր, անցկացրել են բանաձևեր, որոնք պայմանավորված են եղել կոռուպցիոն կախվածությամբ։ Եվ ԵԽԽՎ անկախ հետաքննող հանձնաժողովի ուսումնասիրությունների և համակողմանի վերլուծության զեկույցում տեղ գտան բոլոր այդ մանրամասները։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով կառույցի կողմից 4 պատգամավորների նկատմամբ կիրառած սանկցիան՝ 2-10 տարի ժամկետով ձայնի իրավունքից զրկելը։
Այսօր հրապարակվեց ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողովի որոշումը, որով ԵԽԽՎ 4 անդամների, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նկատմամբ կիրառվել են աննախադեպ սահմանափակումներ՝ հիմնավորմամբ, որ նրանք իրենց գործողություններով խախտել են ԵԽԽՎ անդամի վարքագծի նորմերը և ներգրավված են եղել այդ կոռուպցիոն գործողություններին։
«Եվ նույնիսկ կույրին տեսանելի է, որ խոսքը գնում է ադրբեջանամետ գործողություններ ձեռնարկելու հարցերում կոռուպցիոն համագործակցության մասին։ Սա կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ նախկինում ընդունված բանաձևը (Միլիցա Մարկովիչի կողմից նախաձեռնված բանաձևը, որ վերաբերում էր Սարսանգի ջրամբարին), ըստ էության իր քաղաքական նշանակությամբ դառնում է առ ոչինչ, որովհետև ակնհայտ փաստվում է, որ այդ ամենի թիկունքում եղել են կոռուպցիոն համագործակցության և շահերի անօրինական առաջմղման մեխանիզմներ»,- նշեց Ֆարմանյանը։
ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող պատգամավորի խոսքերով՝ այս որոշումը մի կողմից վեհաժողովին թույլ է տալիս վերականգնել իր հեղինակությունը, քանի որ փաստորեն այն ունակ է բացահայտել իր անդամների անպատշաճ վարքը։ Մյուս կողմից էլ որոշումը հեղինակազրկում է կոնկրետ այդ պատգամավորներին, քանի որ ըստ Ֆարմանյանի՝ նրանք գործել են սեփական նախաձեռնությամբ, ոչ թե իրենց մայրաքաղաքների գիտությամբ։
«Խոսքը գնում է անհատ պատգամավորների՝ գնալով իրեն շատ ուժեղ զգացած ցանցի մասին, որը ինչ-որ պահի ԵԽԽՎ-ում այսպես ասած, կարողացել է ցանկացած հարց առաջ մղել իր ուզած սցենարով»,- նշեց Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հանձնաժողովի զեկույցը հրապարակվել է այսօր։ Ըստ դրա՝ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և պատգամավոր Սեզար Պրեդայի (Ռումինիա) նկատմամբ կիրառվել են սանկցիաներ։ Նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց: Ագրամունտի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...