Հանքարդյունաբերությունը չպետք է դիտարկել որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություն. մտավորականների բաց նամակը վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Հանքարդյունաբերությունը չպետք է դիտարկել որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություն. մտավորականների բաց նամակը վարչապետին

15:42 17.05.2018

Մտավորականների խորհուրդը հանքարդյունաբերության վնասների մասին բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Խորհրդի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մարտի 23-ին Մտավորականների խորհուրդը (ՄԽ)  դիմել էր  ՀՀ կառավարությանը, հայտնելով իր խոր մտահոգությունը հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքերի և պոչամբարների կողմից շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա իրականացվող խիստ բացասական ազդեցության վերաբերյալ:

Ապրիլի 25-ին ստացվել է պատասխան ՀՀ բնապահպանության նախարարությունից, որին կցվել են նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների տեսակետները քննարկվող հարցի շուրջ: Ստացված պատասխանը մեզ բոլարովին չի գոհացնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունները լիարժեք չեն տիրապետում բարձրացված հիմնախնդրի էությանը և չեն համագործակցում միմիանց հետ, ներկայացնելով մակերեսային և իրար հակասող, որևէ լուծում չպարունակող կարծիքներ:

Պատասխանից տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունները նոր են արձանագրում այն վտանգները և կանխարգելիչ միջոցառումները, որոնք պետք է նախատեսված լինեին դեռ մետաղական հանքերի շահագործման թույլտվությունը տալու պահին: Միայն հիմա են նախատեսում իրականացնել միջոցառումներ, որոնք պետք է իբր վերացնեն կուտակված վտանգավոր հետևանքները՝ միաժամանակ բողոքելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունից:

Մեր խորին համոզմամբ՝ շրջակա միջավայրին հասցված վնասները, որոնք, անկասկած, ազդում են բնակչության առողջության վրա, հետևանք են շահագործողների կողմից գերշահույթ ստանալու մոլուցքի և  պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության բացակայության:

Հարգարժան պարոն վարչապետ։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն արտառոց փաստին, որ հանքավայրերի արտադրանքի, հատկապես՝ մոլիբդենի, ոսկու արտահանման տուրքերը զրոյական են, իսկ ստացված շահույթի հարկման հնարավորությունները՝ անհասկանալի ու անվերահսկելի:

Համոզված ենք, որ բարձրացված խնդիրները օպերատիվ լուծման կարիք ունեն, և նորընտիր կառավարությունը կդրսևորի համապատասխան քաղաքական կամք այդ ուղղությամբ: 

Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է.

  • Բացառել հանքարդյունաբերության դիտարկումը որպես ՀՀ զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը:
  • Բացահայտել ոլորտում առկա կոռուպցիոն երևույթները:
  • Ստեղծել միջգերատեսչական համակարգող հանձնաժողով անկախ փորձագետների մասնակցությամբ (երկրաբան, բնապահպան, քիմիկոս, իրավաբան, տնտեսագետ, հիգիենիստ):
  • Իրականցնել նախորդ նամակում արդեն նշված միջոցառումները: Այն է`

–        Ձեռնարկել տարաբնույթ նորարական միջոցառումներ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնեու նպատակով: Կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը մինչև հասցված վնասի վերացումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, օրինակ, Թեղուտի հանքավայր: Առկախել նոր թույլտվությունների տրամադրումը:

–            Անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը:

–            Ուսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,

–            պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:

Ակնկալում ենք հանդիպում՝ վերընշված, ինչպես նաև այլ հրատապ հիմնախդիրները քննարկելու համար»:

 

Մտավորականների խորհրդի անդամներ

Ազատ Եղիազարյան՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարինե Դանիելյան՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման Նավասարդյան՝ արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

Թաթուլ Մանասերյան՝ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռոլանդ Ավետիսյան՝ քիմիական գիտությունների թեկնածու

Վահան Համազասպյան՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխգիտությունների դոկտոր

Արմեն Հովսեփյան՝ պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտակադեմիայի անդամ, պրոֆեսոր

Ժասմինա Ղևոնդյան՝ «ՆԵՐՈՒԺ» ՀԿ տնօրեն

Ելենա Մանվելյան՝ բժշկական գիտությունների թեկնածու

Արամ Սարգսյան՝ ՄԽ  համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, <> ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

BACK_TO_TOP