18:59 31.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Արարատ Միրզոյանը պարոն Բուքիքոյին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հետ։ Պարոն Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անկախ գործող օրենսգրքի որոշակի մտահոգիչ և մանիպուլյատիվ կարգավորումների՝ որպես օրինակ մեջբերելով Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, տեղական ընտրությանը բնորոշ առանձնահատկություններով հանդերձ, գրանցեցին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների աննախադեպ օրինակ։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև, որ կառավարությունը խիստ կարևորում է միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարումը, և զրուցակիցներին ներկայացրել է այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։
Ջիանի Բուքիքիոն հետաքրքրվել է Ազգային ժողովի արձակման սահմանադրական կարգավորումներով, որին անդրադառնալով Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ արդեն ամիսներ շարունակ երկրում խախտված է կայուն խորհրդարանական մեծամասնության սահմանադրական սկզբունքը, ինչը կառավարման և ինստիտուցիոնալ բազում խնդիրներ է ստեղծում։ Պարոն Հարությունյանը մատնանշել է, որ Ազգային ժողովն ուներ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու միջոցով ճգնաժամը հաղթահարելու իրավական հնարավորություն, ինչը չարեց։
Ամփոփելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեման՝ պարոն Միրզոյանը նշել է, որ ընտրություններից հետո կառավարությունը հետևողական է լինելու թե՛ սահմանադրական, թե՛ ընտրական օրենսգրքի և թե՛ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ առաջիկա թե՛ սահմանադրական, և թե՛ ընտրական բարեփոխումների իրականացման ընթացքում Հանձնաժողովը լիակատար պատրաստակամություն ունի աջակցելու իշխանություններին։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...