Հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է. Հայկ Կոնջորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է. Հայկ Կոնջորյան

12:58 01.11.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, որը երեկ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին, լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման վերաբերյալ:

«Ես իմ քաղաքական գործունեության վիթխարի մասը և պատգամավորական գործունեության ամբողջ մասն անցկացրել եմ «Ելք» դաշինքի և «Ելք» խմբակցության ֆորմատում. դեռ դաշինքի ստեղծման պահից մենք հուշագրում կետ ունեինք, որ պետք է դառնանք մեկ կուսակցություն, այսինքն` մեկ թիմ դառնալու գաղափարը եղել է վաղուց, այն եղել է ինձ հոգեհարազատ: Ես մտածել եմ, որ մենք բնական դաշնակիցներ ենք և պիտի քաղաքական գործընթացները շարունակենք միասին, որովհետև հավատում ենք նույն սկզբունքներին»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ ինքը մշտապես ասել է` բոլորով պիտի միավորվեն, որովհետև հավատում են նույն գաղափարներին և արժեքներին, որովհետև պետք է կարողանան մասնակցել և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի պետականաշինության գործում:

«Ցավոք, ես իմ այդ գաղափարում գուցե մնացել եմ միայնակ, չեմ կարողացել համոզել, որ բոլորով միանանք, եղել են գուցե նաև այլ պատճառներ, որոնց մասին չեմ ուզում խոսել»,- ասաց Կոնջորյանը:

Պատգամավորը վստահեցրեց` հեղափոխությանը միանալու այս քայլին դիմելու միտքը նոր չի առաջացել, ինքն անընդհատ փորձել է միավորել, չի ստացվել, հասկացել է, որ պիտի անի այն, ինչին հավատում է, և անում է դա:

Հարցին` ինչո՞ւ չմիացավ իր ընկերներին ամենասկզբում, երբ նրանք քայլարշավ էին սկսել, նա տվեց հետևյալ պատասխանը.

«Մեր ներքին քննարկումներում դեռ հեղափոխությունից առաջ ամբողջությամբ միակարծիք չէին մեր ժողովները, կային նաև կարծիքներ, որ ճիշտը միանալն է: Ես մի քանի անգամ նման կարծիք եմ հայտնել. կուսակցական կարգապահությունը ստիպում է ենթարկվել ընդհանուր խաղի կանոններին: Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ, բայց պահելով կուսակցական կարգապահությունը, այնտեղ չեմ եղել»:

Նա հավելեց՝  ինքը բոլոր ընկերներին վստահեցրել է` միանշանակ կարող է մեկ բան խոստանալ, որ երբեք չի խանգարի նրանց և այժմ, եթե հնարավորություն ունենար նորից որոշում կայացնելու, գուցե այդ կուսակցական կարգապահությանը չենթարկվեր:

Կոնջորյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ քննարկում չի եղել, այլ եղել է քննարկում, որ իրենք միասին գնան առաջիկա գործընթացների ժամանակ:

«Իմ քայլը պայմանավորված է բացառապես իմ գաղափարներով և իմ հավատամքով: Ես հավատում եմ և մշտապես հավատացել եմ Նիկոլ Փաշինյանին և այն գործին, որ նա սկսել է: Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, ինչին հավատում եմ, ինչպես կարող եմ դեմ լինել սեփական պատկերացումներին»,- ասաց Կոնջորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

16:55 22.06.2025

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

BACK_TO_TOP