Վարկային կառույցները հավելյալ ծառայություններ են մտածում, որ ավելորդ գանձումներ անեն․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Վարկային կառույցները հավելյալ ծառայություններ են մտածում, որ ավելորդ գանձումներ անեն․ Փաշինյան

23:26 01.11.2018

Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև բանկերը հայտարարում են, որ իջեցրել են տոկոսագումարները, բայց կանխիկացման ու սպասարկման գումարներ են ներառում, որի հետևանքով վարկ վերցնողի վերադարձրած գումարը աճում ու հասնում է նախկին տոկոսադրույքների մակարդակին։

Փաշինյանը նշեց, որ տեղյակ է խնդրից, խոսել է բանկերի ներկայացուցիչների հետ, ու նրանք նշել են, որ այդպիսի հետևանքները որոշ աշխատակիցների պաշտոնեական դիրքի չարաշահման ու վարկային այլ կազմակերպությունների աշխատանքի հետևանք են։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ խոսքը ոչ այնքան առանձին աշխատողներին է վերաբերում, որքան միջնորդ վարկային կազմակերպություններին, որոնք վարկ են վերցնում ու ավելի թանկով հրամցնում իրական վարկ վերցնողներին։

Իր խոսքով՝ նա ոստիկանությանն ու իրավապահներին հանձնարարել է ուշադրություն դարձնել այս խնդրին, քանի որ այդ կառույցների աշխատակիցները երբեմն ինքնուրույն ծառայություններ են հորինում, որ հավելյալ գումարներ գանձեն վարկ վերցնողներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP