17:08 18.05.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր առաջին հանդիպումն է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի կազմի հետ:
Հանդիպման սկզբում խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանը նախարարին ներկայացրել է խորհրդի կազմավորմանն ու գործառույթներին վերաբերող խնդիրները: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրության պահանջով, մարտի 5-ին ձևավորված նոր կառույց է, որի խնդիրն է ապահովել դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը, դատական իշխանությունները դարձնել իրապես անկախ մարմին, որը պետք է կարողանա հավասարակշռել և հակակշռել իշխանության մյուս թևերին:
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ-ի ձևավորման այս փուլում խորհուրդը պետք է վեցամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև օգոստոս ամիսը, նշանակի բոլոր աստիճանների դատարանների նախագահներին, լրացնի դատավորների թափուր տեղերը, ինչը, ըստ Հարությունյանի, բավականին բարդ խնդիր է դարձել:
«Այսօր մենք ունենք թափուր տեղեր, բայց չունենք հավակնորդներ կամ նաև կան հավակնորդներ, որոնք քվեարկության արդյունքներով, ըստ էության, օրենքով սահմանված կարգով ԲԴԽ-ն պետք է փակ գաղտնի քվեարկությամբ որոշի, եղել են դեպքեր, երբ քվեարկության արդյունքով մեկ կամ երկու ձայն են հավաքել և բնականաբար նրանք նշանակվել չէին կարող»,- ներկայացրել է Հարությունյանը նախարարին:
Կան նաև շատ հարցեր, որոնք ուղղակիորեն, Հարությունյանի համոզմամբ, առնչվում են նախարարությանը: Խոսքը վերաբերում է առաջին հերթին օրենսդրական բազայի ստեղծմանը, մասնավորապես մինչ օրս չկա խորհրդի կազմավորման ու հաստքային խնդիրները կարգավորող օրենք, ինչը, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է գործեր ապրիլից, այնինչ օրենքի նախագիծը դեռևս խորհրդարանում է ու ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ:
Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ իր կողմից արդեն քայլեր են ձեռնարկվել, որպեսզի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվի տվյալ նախագիծը, իսկ եթե ինչ-ինչ խնդիրներով հարցի քննարկումը ձգձգվի, ապա գործող օրենքում կան դրույթներ՝ խնդրի կարգավորումը ժամանակավորապես լուծելու համար:
19:17 30.04.2025
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...