TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Արտակ Զեյնալյան

Ի՞նչ ծրագրեր ունի Արտակ Զեյնալյանը ապագայի համար

22:48 19.09.2019

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է այն հարցին, թե որն է լինելու իր անելիքը առաջիկայում. «Անկախ նրանից՝ ես որտեղ կլինեմ և ինչ կարգավիճակ կունենամ՝ ֆորմալ իմաստով, ես շարունակելու եմ կառուցել ՀՀ՝ որպես իրավական և ժողովրդավարական պետություն»,- ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ իրեն որևէ առաջարկ չի եղել պետական պաշտոն ստանձնելու:  

̰
Խորհրդարանն ունի՞ արդյոք իրավասություն՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու. Արտակ Զեյնալյանի մեկնաբանությունը

13:57 19.09.2019

Ունի՞ արդյոք իրավասություն խորհրդարանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու. այս հարցին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: «ՍԴ-ն ունի դրա իրավասությունը՝ դիմումի հիման վրա: Ես դեռևս ամբողջությամբ չեմ պատկերացնում այս ընթացակարգը և դրա տակտիկական ու ստրատեգիական հեռանկարը, ուստի, ձեռնպահ կմնամ դրան գնահատականներ տալուց՝ որքանով է այս պրոցեսն արդյունավետ»,- ասել է […]

̰
Արտակ Զեյնալյանը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի ու ԱԱԾ-ի գործառույթների մասին

13:46 19.09.2019

«Ես համաձայն չեմ, որ հիմա հետապնդումն իրականացվում է «նախկին» լինելու հատկանիշով պայմանավորված: Պետք է իշխանություններն ամեն ջանք գործադրեն, որպեսզի այդպիսի տպավորություն չստեղծվի: ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում է նաև օպերատիվ-հետախուզական ծառայությունների իրականացումը: Թե որքանով դա առնչություն ունի ԱԱԾ տնօրենի հրաժարականը դրա հետ, հրապարակային տեղեկություն չէ և ես էլ, բնականաբար, այդ մասին իմանալ չեմ կարող»,- «Հեռանկար»-ի տաղավարում […]

̰
Աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն. Արտակ Զեյնալյանը` իր հրաժարականի պատճառի մասին

13:00 19.09.2019

«Այն ձևակերպումները, որոնք տրվել են հրաժարականիս ժամանակ իմ կողմից ու վարչապետի կողմից, դրանց որևէ նոր բան չեմ ավելացնի՝ աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն: Ընդունենք այսքանը»: «Հեռանկար»-ի տաղավարում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարաձայնություններ է ունեցել կառավարության ու վարչապետի հետ: Հիշեցմանը, թե հրաժարականի ժամանակ ասվել է, որ տարբեր են […]

̰ ̰
Մահացել է Արտակ Զեյնալյանի հայրը

08:27 11.07.2019

Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Զեյնալյանը։ «Սիրելի և հարգելի ազգականեր, հարազատներ, ընկերներ Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։ Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ […]

̰
Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել. Փաշինյանը՝ հրաժարականների մասին

17:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Կառավարությունը ծափերով ճանապարհեց պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին

11:11 13.06.2019

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջին նիստն է, որ անցկացնում են առանց արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Վարչապետը վերջինիս շնորհակալություն հայտնեց կատարած համատեղ աշխատանքի համար: «Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում, արժե այդ ավանդույթն էլ դնել և մեր գործընկերոջը ծափահարություններով ճանապարհել»,- ասաց […]

̰
ԲԴԽ չափանիշներին չեմ համապատասխանում, չեմ կարող հավակնել այնտեղ պաշտոնի․ Զեյնալյան

17:36 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը Արտակ Զեյնալյանը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հրաժարականը չի ընդունվել, ու նախագահի հրամանագիրը չի ստորագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զեյնալյանը։ Նա ասաց, որ ընդունել է քաղաքական որոշում, որն անակնկալ չի եղել վարչապետի համար։ Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, Զեյնալյանը մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ […]

̰
«Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության․ Զեյնալյան

16:51 10.06.2019

Հայաստանում մշակվել է «Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենք, որն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Միջոցներ են ձեռնարկվում դատավորների վճիռները հրապարակային դարձնելու և դրանով հայեցողական մոտեցումները բացառելու ուղղությամբ։ Այս բարեփոխումների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքերով՝ սրանք զուգահեռ իրականացվող գործողություններ են, որոնք թույլ են տալու գնահատումներ իրականացնել […]

̰
Վարչապետի համար իմ հրաժարականն անակնկալ չէր․ Զեյնալյան

16:20 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել իր հրաժարականը։ Նախարարը չասաց՝ ինքը նախապես խոսե՞լ է վարչապետի հետ, թե՞ ոչ։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք միայն դժգոհությունն ու տեղեկատվական հոսքերն են եղել հրաժարականի պատճառները, թե՞ նաև թերացումներ են եղել, Զեյլանյանը պատասխանեց ընդհանուր խոսքերով։ Նա ասաց, […]

̰
Իմ հրաժարականին հանգեցրել է այն, ինչ հրապարակվել է․ Զեյնալյան

16:14 10.06.2019

Այն ժամանակ, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ չի տեսնում հրաժարականի հիմքեր, այդ պահի դրությամբ դա էր ճշմարտությունը։ Այլ է եղել ճշմարտությունը դրանից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարն ասաց, որ հրաժարական տալիս առաջնորդվել է տեղեկատվական հոսքերով։ Պատճառների մասին մանրամասնելիս Զեյնալյանն ասաց․ «Այն ամենը, ինչ գիտեք, […]

̰
Զեյնալյանը վերջապես խոսեց

14:30 10.06.2019

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով ու ոչ մեդիայով` այդպիսի որոշում եմ կայացրել»,- իր հրաժարականի մասին ասել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը նշեց, որ ինքը հաշվի է առել բոլոր տեղեկատվական հոսքերը: Արդարադատության նախարարն այլ մանրամասներ չասաց, քանի որ շտապում էր դատական նիստի:

̰
Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ  չկան. Արտակ Զեյնալյան

19:39 07.06.2019

Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ Սահմանադրական դատարանին գնահատելու մեխանիզմներ չկան: «Դրան անդրադառնալ կարելի է թերևս հանրաքվեով ընդունվելիք հնարավոր Սահմանադրությամբ»: Թեպետ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, բայց անդամներին ընտրում են քաղաքական գործիչները` պատգամավորները, հետևաբար, քաղաքական մեծամասնությունը կարող է ընտրել իր համախոհ թեկնածուին` ապաքաղաքական թեկնածուներին կտրելով քննությունից: […]

̰
Կային մտահոգություններ. Լիլիթ Մակունցը՝ Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին

16:28 07.06.2019

«Անկեղծ, չգիտեմ՝ դրդապատճառը որն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցեատերը հենց պարոն Զեյնալյանն է»,- այս մասին ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մակունցը նաև հերքեց, որ նախորդ օրը խմբակցության նիստի ժամանակ քննարկվել է Զեյնալյանի հրաժարականի հարցը: Միևնույն ժամանակ, Լիլիթ Մակունցը նշեց, որ արդարադատության ոլորտի ու տարվող […]

̰
Դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն. արդարադատության նախարարը հրաժարական է տվել

15:41 07.06.2019

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մայիսի 30-ին, Արտակ Զեյնալյանը «Հեռանկարի» տաղավարում նշել էր, որ դատական իշխանության նկատմամբ կա կուտակված անվստահություն. «Դատական իշխանության հանդեպ եղել է շատ մեծ անվստահություն, և այն կուտակվել է: Եվ մենք այսօր կարիք ունենք, որ […]

̰
Գործերի վերաբացումը կարող է լինել անցումային արդարադատության էլեմենտ. Արտակ Զեյնալյան

15:31 07.06.2019

Մայիսի 30-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ օրինական կամ վստահելի դատավորը կարող է ընդունել որոշումներ, որոնք բոլորին դուր չեն գա, և դա անկախության գրավականներից մեկն է: «Միշտ չէ, որ դատական ակտը հաճելի է իշխանության մյուս թևերին կամ նույնիսկ հասարակությանը: Նաև անկախ դատարանը պետք է զերծ լինի հասարակական […]

̰
Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց

13:23 07.06.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]

̰
Կառավարությունը գոհ է իմ աշխատանքից. Արտակ Զեյնալյան

15:33 04.06.2019

Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հարցերից մեկը վերաբերել է նրա աշխատանքից ազատվելուն: Վերջերս մամուլում հայտնված լուրերի համաձայն` նա հրաժեշտ է տալու իր պաշտոնին: «Եթե ես հիմա աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետևաբար` կառավարությունը գոհ է իմ աշխատանքից: Այն աշխատանքը, որ կատարվել է, իր որակական ու քանակական հատկանիշներով գերազանցում է […]

̰
207 մլն դրամ ԴԱՀԿ ծանուցումները տեղ հասցնելու համար․ նախատեսվում է կրճատել այս ծախսը

14:28 04.06.2019

Հայաստանում ԴԱՀԿ ծանուցումներ տեղ հասցնելու համար 2017 թվականին ծախսվել է 207 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ԴԱՀԿ ծառայության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններն էր ներկայացնում Ազգային ժողովին։ Զեյնալյանն ասաց, որ մասնավորապես այս նախագծով առաջարկվում է մեծացնել էլեկտրոնային ծանուցումների բաժինը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել զգալի միջոցներ։ Մասնավորապես իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, […]

̰

13:36 04.06.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]

̰
Զեյնալյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությանը

12:36 04.06.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք: Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, […]

̰
Անցումային արդարադատությունն ու վեթինգն անարդյունավետ են. Վազգեն Մանուկյան

19:36 03.06.2019

Հանրային խորհրդի անդամներն այսօր հանդիպելու էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ անցումային արդարադատության և վեթինգի մասին հարցեր քննարկելու համար: Հանդիպումը հետաձգվել է, քանի որ նախարարն ԱԺ-ում այլ քննարկման էր: Անցումային արդարադատության և վեթինգի մասին Հանրային խորհուրդն ընդհանուր կարծիք կհայտնի նախարարի հետ  հանդիպումից հետո, բայց մինչ այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր մտահոգություններն է հայտնել […]

̰
Դատական իշխանության հանդեպ անցած տարիներին «չափազանց մեծ անվստահություն է եղել», որը պետք է փոխել. Արտակ Զեյնալյան

23:59 01.06.2019

Մենք պետք է վերականգնենք կամ ձեռք բերենք ոչ թե դատական համակարգի, այլ դատական իշխանության հանդեպ վստահությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը հստակեցրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա արձանագրել է, որ դատական իշխանության հանդեպ անցած տարիներին «չափազանց մեծ անվստահություն է եղել», որը կուտակվել է: Միևնույն ժամանակ, նախարարը խոսել է դատական իշխանության իրականացրած […]

̰
̰
Սնանկության ոլորտը բարեփոխվում է

13:19 30.05.2019

Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ու անհետաձգելի ճանաչվեց: Արդյունքում կբարելավվի Հայաստանի դիրքը Doing business վարկանշային ցանկում, կբարձրացվի սնանկության ոլորտի կարգավորման արդյունավետությունն ու սնանկության կառավարիչների հաշվետվողականությունը,  կապահովվի սնանկության վարույթի թափանցիկությունը, սնանկության վարույթում կներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմներ և այլն: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային ցանկում Հայաստանի ցածր դիրքը […]

̰
Դատապարտյալների տեսակցությունների քանակն ավելացվել է, բայց ոչ բոլորն են օգտվում

17:16 29.05.2019

Հայաստանի արդարադատության նախարարության թվային օրակարգի շրջանակներում նախատեսվում է ներդնել դատապարտյալներին այցելելու համար նախապես էլեկտրոնային գրանցում անցնելու հնարավորություն։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց նախարար Արտակ Զեյնալյանը։ Հանձնուքների մասին խոսելիս նա ասաց, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ սննդի որակը կալանավայրերում այնքան բարձրանա, որ մարդիկ իրենց մտերիմներին հանձնուքներ չուղարկեն։ Իսկ տեսակցությունների մասով Զեյնալյանը […]

̰
ԵՄ-ն Փաշինյանի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն և հայտնում համակողմանի աջակցություն

22:55 21.05.2019

Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ […]

̰
«Իմ քայլի» պատգամավորները վիճել են փակ նիստի ժամանակ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին

21:13 21.05.2019

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատև փակ նիստ անցկացրեց և բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ և  բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու և անցումային արդարադատության հետ: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Պատգամավորներից մեկը, որի անունը չեն հրապարկել, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ […]

̰
Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին. Զեյնալյան

17:50 21.05.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան: Արդարադատության նախարարի խոսքերով՝ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։ «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն […]

̰
BACK_TO_TOP