18:24 01.11.2018
Ազգային ժողովում ներկայացվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Այն ներկայացնող ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց, թե որ ուղղություններով որքան ծախսեր է նախատեսվում իրականացնել հաջորդ տարի։
«Եթե ըստ խոշորացված թվերի ծախսերը նայելու լինենք, ապա ընդամենը ծախսերը կարելի է բաժանել այսպես պայմանական․ ընդհանուր նշանակության պետական ծառայությունների, որոնք շուրջ 761 միլիարդ դրամ են, տնտեսական ծառայությունների, որոնք շուրջ 162 միլիարդ դրամ են, և սոցիալական ծառայությունների, որոնք շուրջ 707 միլիարդ դրամ են ամբողջ ծախսերի մեջ և կազմում են շուրջ 43 տոկոսը ընդամենը ծախսերի, և կա որոշակի չափով նաև կառավարության պահուստային ֆոնդ»,- ասաց Ջանջուղազյանը։
Ապա նախարարի պաշտոնակատարը այս խոշորացված խմբերը բաժանեց ավելի փոքր ծախսային ոլորտների․ ընդհանուր ծառայություններից եղավ հետևյալ արդյունքը․
Տնտեսական բնույթի ծախսերը բաղդատվում են գյուղատնտեսության, տրանսպորտի, ջրային տնտեսության և այլ ոլորտների միջև։ Գյուղատնտեսությունը այստեղ ունի «գերիշխող» դիրք։ Սոցիալական ծախսերի գծով էլ գումարը բաժանվել է հետևյալ կերպ․
Ինչպես երևում է՝ բյուջեի ամենամեծ բաժինը հասնում է սոցիալական պաշտպանությանը, որի մեջ է մտնում նաև թոշակների ու նպաստների տրամադրումը սոցիալական տարբեր խմբերի, ոչ միայն մեծահասակներին։
Սրան էր վերաբերում նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա դժգոհությունը, որ արտահայտեց ԱԺ ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս։
Նրա խոսքերով՝ մասնավոր հատվածում աշխատում է մոտ 350 հազար աշխատակից ու 50 հազար անհատ ձեռներեց։ Եվ այս մարդիկ ստիպված են «պահել» 800 հազար մարդու, որոնցից 500 հազարը թոշակառու է, 200 հազարը՝ պետական աշխատող, 100 հազարը՝ նպաստառու։
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...