18:16 01.11.2018
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից (ՊՎԾ) հայտնում են, որ ծառայության վերահսկողական գործողություններն առավել համապարփակ և համակողմանի ներկայացնելու նպատակով անհրաժեշտ են համարում մեկնաբանել ծառայության գործողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք առավել հայտնի դարձան Ծառայության ղեկավարի այցերով Անի, Ազատամուտ և Ուրցաձոր համայնքներ:
Նշվում է, որ այդ այցերը պայմանավորված էին բնակիչների շարունակական բողոքի ակցիաներով և ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետից` Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման գնահատման նպատակով:
«Տեղում ծանոթանալով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրներին և հաշվի առնելով դրանց տարաբնույթ լինելը՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարագրերով ուսումնասիրություններ են իրականացվում վերոնշյալ համայնքներում՝ հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ գնահատելու պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացած տեղեկատվության արժանահավատությունը:
Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարներից տեղեկատվություն պահանջելուն, ապա այն բխել է համայնքներում տիրող խնդրահարույց իրավիճակից, համայնքային բյուջեների անարդյունավետ օգտագործման վերաբերյալ բնակիչների բողոքներից և հաշվի է առնվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նախատեսված Ծառայության ղեկավարի լիազորությունը՝ նկատի ունենալով, որ համայնքների բյուջեների ծանրակշիռ մասը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների տեսքով: Մասնավորապես, Ծառայության ղեկավարը իրավասու է այլ մարմիններից, (այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններից) դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ:
Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 13-րդ կետի համաձայն՝ իրավական ակտերի նախագծեր առաջարկելու հնարավորությամբ:
Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև պահանջված տեղեկատվության վերլուծության միջոցով Ծառայությունն իր առջև խնդիր է դրել վերհանել տարիներ շարունակ համայնքների զարգացման խոչընդոտներն ու օրենսդրական թերի կարգավորումները, ինչպես օրինակ՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության գործնականում ոչ ճիշտ կիրառման հետևանքների վերացումը և համակարգային խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացնել գործնականում կիրառելի առաջարկություններ՝ իրավական ակտի նախագծի տեսքով:
Առայժմ համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից տեղեկատվության տրամադրման հետ կապված որևէ խոչընդոտ Ծառայության կողմից չի արձանագրվել:
Հ. Գ. Պահանջված տեղեկությունը չի ներառվելու տեղեկանքում, իսկ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող հատկանիշների առկայության դեպքում ներկայացվելու է իրավապահ մարմիններին: Տեղեկանքը կազմվում է հանձնարարագրի հիման վրա և ներկայացվում է վերահսկվող օբյեկտին կարծիքի, որից հետո նոր միայն վարչապետին»,- ասված է պարզաբանման մեջ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...