ՀՀ տնտեսական ակտիվը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին աճ է գրանցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

ՀՀ տնտեսական ակտիվը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին աճ է գրանցել

15:00 21.05.2018

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ըստ այդմ՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, Հայաստանի տնտեսական ակտիվույան ցուցանիշը 9․7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճել է նաև նախորդ ամիսներին անկում գրանցած գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը: Աղբյուրի փոխանցմամբ՝ անկում գրանցվել է միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում:

Ընթացիկ տարվա չորս ամսվա ցուցանիշներով՝ շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս՝ 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ: 2017 թ. չորս ամսվա համեմատ այս տարի ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 17.6 տոկոսով՝ կազմելով 487 միլիարդ 107.7 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 129 մլրդ 455.1 մլն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը 0.4 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:

Առևտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով և կազմել 787 միլիարդ 571.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 522 միլիարդ 115.1 միլիոն դրամ է, ինչը 5.2 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-ապրիլի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5 տոկոսով (166 հազար 150 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 139 հազար 789 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 182 հազար 573  դրամ՝ աճելով 4.1 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 31.2 տոկոսով (2 միլիարդ 221.8 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում՝ արտահանումն աճել է 25.5 տոկոսով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 34.3 տոկոսով (1 միլիարդ 457.3 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի առաջին երկու ամիսներին եղել է 481.38:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP