Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է. Արամ Սարգսյան

16:07 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ:

«Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է, դա իսկապես այդպես է: Մենք վերլուծել ենք պետական պարտքի բոլոր բաղադրիչները և եկել ենք եզրակացության, որ այդ պարտքի մեծ մասը մսխվել է: Այս տարիների ընթացքում 200 միլիոն դոլար պարտք է վերցվել ոռոգման համակարգը կարգավորելու համար: Ոչ մի բան չի արվել, վարչապետն ասում է՝ մենք տարվա սկզբին պլանավորում էինք այսքան ջուր օգտագործել, իսկ տարվա կեսին, ուրեմն, այլևս այդքանը չի բավարարում, հիմա հարց. եթե ոռոգման համակարգը գործեր այնպես, ինչպես որ նախատեսված էր այդ 200 միլիոն դոլարը, ուրեմն ո՞վ է, որ չի արել այն, ինչ պետք է աներ: Գնացե՛ք և ասե՛ք թող փոխհատուցի գումարները»,- նշել է նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ 205 միլիոն վերցրել են կառավարման համակարգում բարեփոխումներ անցկանցելու համար:

«Որպեսզի չշարունակեն նույն քաղաքականությունը, պետք է ամբողջովին վերլուծել, թե ինչ է արվել այդ 7 միլիարդը, որովհետև դրա արդյունքում մեր պետությունը զարգացման ոչ մի հնարավորություն չի ունեցել: Վարչապետը ճիշտ է ասում, մենք պետք է գնանք բարձր տեխնոլոգիաների հետևից, բայց այդ բարձր տեխնոլոգիաներն ո՞վ պիտի ապահովի, մենք պետք է կադրային բազա ունենանք, արդյունաբերություն ունենանք: Մենք արդյունաբերության այնպիսի ճյուղ պետք է ունենանք, որ լոկոմոտիվ դառնա: Մենք կոմպլեքս ծրագրեր պիտի ներկայացնենք ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ոնց է լինելու, որ աշխատատեղ ստանա»,- նշել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգից

16:53 02.07.2025

UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգից

UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

16:45 02.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

16:32 02.07.2025

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

16:30 02.07.2025

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։   ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

BACK_TO_TOP