Քննարկվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+16.09 oC

Քննարկվել է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ-ում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը

14:10 02.07.2025

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Ռուս-հայկական համալսարանի  կառավարման, կրթական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմամբ, ինչպես նաեւ գործընթացները ՀՀ եւ ՌԴ օրենսդրությանը համապատասխանեցնելու ձգտումով: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝  Մոսկվայում: Այն կնքվում է 10 տարով, որից հետո այն կարող է երկարաձգվել:

Բուհը միջպետական համաձայնագրով հիմնադրվել է 1997 թվականին: Այս պահին բուհն ունի 5000-ից ավելի  ուսանող, իսկ հիմնադրումից հետո՝ 1999-2000 թվականներին, ունեցել է 63 ուսանող:

Փաստաթղթով հստակեցվում են համալսարանի իրավական կարգավիճակը եւ այլ հարցեր:  Մասնավորապես, հստակ արձանագրվում է, որ բուհը պետական է:

Համաձայնագրում հստակ ձեւակերպված են նաեւ համալսարանի ընդունելության կանոնները, ակադեմիական իրավունքներն ու  ազատությունները:

Մասնավորապես, համալսարան ընդունվելու իրավունքից օգտվում են կրթության համապատասխան մակարդակ ունեցող Հայաստանի, Ռուսաստանի, այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ անկախ սեռից, տարիքից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, գույքային, սոցիալական եւ պաշտոնեական դիրքից, բնակության վայրից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, համոզմունքներից, հասարակական միավորումներին պատկանելությունից, ինչպես նաեւ կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան այլ հանգամանքներից:

Համալսարան ընդունելության կանոնները սահմանվում են համալսարանի կողմից՝ կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան: ՀՀ կրթական ծրագրերով ուսուցման համար ընդունելությունն իրականացվում է «ՀՀ կրթության մասին» օրենսդրությանը համապատասխան: ՌԴ կրթական ծրագրերով ուսուցման համար ընդունելությունն իրականացվում է ՌԴ կրթության մասին օրենսդրությանը համապատասխան:

Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսուցման համար ընդունելության տեղերի քանակը յուրաքանչյուր տարի սահմանվում է ռուսական կողմի լիազորված մարմնի կողմից՝ համալսարանի հայտի հիման վրա, որը տրվում եւ քննարկվում է ռուսական կողմի լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսուցումը կազմակերպվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ՌԴ դաշնային բյուջեի բյուջետային հատկացումների հաշվին ուսուցումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

23:00 02.07.2025

Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանություն

Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

22:42 02.07.2025

Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումը

Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

22:25 02.07.2025

Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու Յորքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

22:10 02.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք

Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

22:07 02.07.2025

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել

Էգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

21:57 02.07.2025

ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետ

Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...

BACK_TO_TOP