Երեք իշխանությունների մեղքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ ստիպված ենք դիմել այս կամ այն պետությանը. Արամ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Երեք իշխանությունների մեղքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ ստիպված ենք դիմել այս կամ այն պետությանը. Արամ Սարգսյան

16:33 04.11.2018

«Վերջերս Մոսկվայում հանդիպեցի ԱՄՆ նախկին դեսպան Քոլինզին, ով ինձ հարցրեց՝ չի՞ փոխվել արդյոք մեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ կամ Ռուսաստանի ազդեցությյունը Հայաստանում, ես իրեն ասացի հետևյալը․ ես՝ որպես հայ, ես՝ որպես քաղաքացի, առաջին հերթին մտածում եմ իմ պետության և ազգի անվտանգության մասին, եթե դա է գլխավոր խնդիրը, ուրեմն ես պետք է ելնեմ այն հանգամանքից, թե  որտեղից են այդ երաշխիքները, որոնք այդ անվտանգությունն ապահովվում են: Եթե ես կարող եմ իմ սեփական անվտանգությունն ապահովել, ապա որևէ խնդիր չկա, ես որևէ մեկին չեմ դիմի: Երեք իշխանությունների մեղքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ ստիպված ենք դիմել այս կամ այն պետությանը, ապա այստեղ պետք է խաղեր չտալ և հստակ որոշել՝ դուք կարո՞ղ եք Ձեզ զենքով ապահովել, դուք կարո՞ղ եք Ձեր ժողովրդին պահպանել նույն տարածքում, որպեսզի բանակը համալրվի, եթե դուք այդ բոլորը չեք կարողանում, այդ մնացած «ուռա» լոզունգները ո՞ւմ են պետք»,-ասել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Արամ Սարգսյանի խոսքով` Թուրքիան և Ադրբեջանն այսօր նույն ալյանսն են կազմել, որը նպատակ ունի Հայաստանից առնվազն մի կտոր թողնել և մեր տարածքի միջոցով թուրքական աշխարհը միավորել. իրենց գլխավոր նպատակը դա է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

17:36 02.07.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

17:30 02.07.2025

Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

17:25 02.07.2025

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

17:20 02.07.2025

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

17:14 02.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

17:09 02.07.2025

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...

BACK_TO_TOP