12:49 05.11.2018
Ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի հանդեպ
Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում այսօր՝ նոյեմբերի 5-ին, վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները: Այս սահմանափակումները կառնչվեն նաև այն երկրներին, որոնք իրանական նավթ են արտահանում և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:
Իսկ օգոստոսին վերականգնված պատժամիջոցների առաջին փուլով ԱՄՆ-ն արգելում էր Իրանի կողմից ամերիկյան դոլարային թղթադրամների ձեռքբերումը, ոսկու և թանկարժեք մետաղների առևտուրը, Իրանին գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի վաճառքը կամ Իրանից դրանց գնումը: Պատժամիջոցները տարածվել են նաև Իրանի ավտոմոբիլաշինական ոլորտի վրա:
Ինչպիսի՞ն էր արձագանքը պատժամիջոցներին
Պատժամիջոցների երկրորդ փուլի ներմուծման կապակցությամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի նավթ վաճառել և խախտել սահմանափակումները: Իսկ ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին ԱՄՆ-ին անվանել էր իրանցիների թշնամի:
«Երբեմն նրանք ասում են, որ Իրանի ժողովրդի հետ խնդիր չունեն, և նրանց խնդիրը կապված է Իրանի կառավարության հետ: Նրանք ստում են: Իրանի կառավարությունն առանց իր ժողովրդի ոչինչ չի կարող անել: Նրանք այս ժողովրդի թշնամին են: Պատժամիջոցները սահմանվում են Իրանի ժողովրդի հանդեպ», – մասնավորապես ասել էր Խամենեին:
Իսկ Իսրայելը պատժամիջոցներին բավական դրական է արձագանքել. երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ դրանք վերականգնելու համար:
«Տարիներ շարունակ ես կոչ էի անում վերականգնել պատժամիջոցներն Իրանի ահաբեկչական վարչակարգի նկատմամբ, որը վտանգում է ողջ աշխարհը: Պատժամիջոցների առաջին մասի ազդեցությունն արդեն զգացվում է: Նախագա՛հ Թրամփ, շնորհակալություն այս պատմական քայլի համար»,- հայտարարել է Նեթանյահուն:
Հակաամերիկյան ցույցեր Իրանում
Նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու նախօրեին հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ հնչեցնելով հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր: Իրանական պետական լրատվամիջոցների պնդմամբ՝ բողոքի ակցիաներին ողջ երկրում միլիոնավոր մարդիկ են մասնակցել: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները:
Ցույցերը համընկել են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ կազմակերպվող ամենամյա ակցիայի հետ: 1979թ. նոյեմբերի 4-ին Իսլամական հեղափոխության 100-ավոր աջակիցներ մտել էին Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն և 444 օր շարունակ պատանդ պահել ամերիկացի 50-ից ավելի դիվանագետների և քաղաքացիների: Այս միջադեպը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների սրման պատճառ հանդիսացավ և սկիզբ դրեց հակաիրանական պատժամիջոցներին:
Միջուկային համաձայնագրի ստորագրումը 2015թ. և Վաշինգտոնի դուրս գալը 2018թ.
Իրանի հանդեպ պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ.՝ այն բանից հետո, երբ ընդունվել էր «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»: Իրանի հետ միջուկային համաձայնագիր էին կնքել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը:
Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից: Ըստ Թրամփի՝ համաձայնագիրն Իրանին չէր զրկում միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, այլ պարզապես կարճ ժամանակով հետաձգում էր այդ գործընթացը: Թրամփը նաև պնդում էր, որ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալը կանխում է Իրանի կողմից Մերձավոր Արևելքի գրավումը: Թրամփը բազմիցս մեղադրել է Թեհրանին՝ ահաբեկչությանը հովանավորելու, «Ալ-Քաիդա» և «Թալիբան» կազմակերպություններին աջակցելու մեջ:
Ի դեպ, Թեհրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներն արդեն հասցրել են իրենց դառը պտուղները տալ Իրանի համար: Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Իրանում աշխատում էր կամ իր ներկայացուցիչն ուներ մոտ 70 ֆիննական ընկերություն, սակայն այժմ նրանցից 20-30-ն է մնացել երկրում, իսկ Ադրբեջանը պատժամիջոցների նախաշեմին՝ հոկտեմբերից, դադարել է Իրանից նավթ գնել:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դիմել է ռուսական «Գազպրոմ»-ին՝ առաջարկելով ռուսական գազի գնման վերաբերյալ պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա դեկտեմբերին, երկարաձգել մինչև 2020թ.:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...