TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

պատժամիջոցներ

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

23:31 17.12.2019

Ուկրաինայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին ասվում է Ուկրաինայի կառավարության կայքում: Փաստաթղթում ասվում է, որ խոսքը նոր տնտեսական սահմանափակումների մասին է այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ: Ծրագրվում է, որ պատժամիջոցները կսահմանվեն 3 տարի ժամկետով: Դրանք կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում […]

̰
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

12:20 02.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]

̰
ԱՄՆ-ը վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ

19:07 02.03.2019

Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]

̰
ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը

15:14 16.02.2019

Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը` կապված Կերչի նեղուցի իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Որոշումն արդեն ընդունվել է ըստ ընթացակարգի»,- հայտարարել է նախարարը: Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում […]

̰
Իրանում տնտեսական խնդիրները սկսվում են ոչ թե այսօր, այլ դեռ պատժամիջոցների մասին ելույթներից․ իրանագետ

00:25 07.11.2018

«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Այսօր […]

̰
Հայաստանը պետք է ձգտի պատժամիջոցներից արտոնություն ստանալ Իրանի հետ բանկային փոխանցումների գոնե փոքր շեմի համար․ իրանագետ

19:57 06.11.2018

Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]

̰
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է գրել Անտոնիո Գուտերեշին

19:33 06.11.2018

Երեկ ԱՄՆ-ն վերականգնեց Իրանի նկատմամբ մինչև 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը գործող պատժամիջոցները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոհամալիկ Խոշրուն նամակ է գրել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նամակում դեսպանը գրում է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տա […]

̰
Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներից բացառություն շնորհած երկրներին կբերի համագործակցության դաշտ․ իրանագետ

19:15 06.11.2018

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]

̰
Ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները. Թրամփը՝ իրանական պատժամիջոցների մասին

19:06 06.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:

̰
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին

12:49 05.11.2018

Նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու նախօրեին հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ հակաամերիկյան և հակաիսրայելական կոչեր հնչեցնելով:

̰
Իրանին տնտեսական աղետ է սպասվում. Դոնալդ Թրամփ

16:26 03.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական որոշ ընկերությունների համար բացառություններ է արել

13:32 17.09.2018

Պատժամիջոցների ցուցակում չընդգրկվելու համար Դերիպասկայի գործընկերները պետք է գերատեսչությանը ներկայացնեն որոշ փաստաթղթեր:

̰
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն. Թուրքիայի ԱԳՆ

14:54 28.08.2018

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]

̰
Ամերիկյան նոր պատժամիջոցների ֆոնին դոլարի փոխարժեքը նվազել է

20:12 27.08.2018

Այսօր ուժի մեջ են մտել ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ կապված մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում Սկրիպալների թունավորման հետ:

̰
Գերմանիան կոչ է արել արձագանքել ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին

12:34 27.08.2018

Մաասը նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները զգալիորեն անդրադառնում են Եվրոպայի և Գերմանիայի վրա:

̰
Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել

12:20 11.08.2018

Լավրովի խոսքով, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ էլ որևէ այլ երկիր Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո որևէ փաստ չեն ներկայացրել, որը կապացուցեր այդ պնդումները

̰
Զախարովան հայտարարել է ԱՄՆ-ի դեմ պատասխան քայլերի մասին և բացատրել է ամերիկյան պատժամիջոցների պատճառը

12:10 11.08.2018

Մարիա Զախարովան նաև բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ ձեռնարկում:

̰
Հս. Կորեան չի դադարեցրել իր միջուկային, հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի գաղտնի զեկույց

10:35 04.08.2018

Փհենյանը նաև շարունակում է շրջանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները:

̰
ԱՄՆ Սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ է ընդունել

17:18 28.07.2018

Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Անկարան ազատ չարձակի Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

̰
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ են արել հրաժարվել Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներից

17:50 06.06.2018

Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:

̰
Պատժամիջոցները չեն կարող զսպել Ռուսաստանի զարգացումը. Պուտին

14:35 06.06.2018

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ բոլոր անօրինական սահմանափակումները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը:

̰
Պուտինը օրենք է ստորագրել ԱՄՆ-ի և այլ երկրների նկատմամբ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին

16:39 04.06.2018

Փաստաթուղթը թույլ է տալիս պատասխան պատժամիջոցներ կիրառել պետությունների, դրանց օրենսդրության տակ գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ:

̰
ԵՄ հանձնակատարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

08:45 23.03.2018

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերն «անպատեհ» է համարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:

̰
Թրամփը մեկ տարով երկարաձգել է ՌԴ դեմ պատժամիջոցները

09:35 03.03.2018

Ի պատասխան Վաշինգտոնի այս քայլի՝ Մոսկվան պարենային էմբարգո է սահմանել ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ-ից և մի շարք այլ երկրներից որոշ ապրանքների մատակարարման վրա:

̰
Մենք չպետք է անուշադրության մատնենք ԱՄՆ պատժամիջոցները. Շավարշ Քոչարյան

12:26 15.02.2018

Օրերս մամուլը տեղեկություն էր տարածել, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի էական գործարքներ կնքելու պարագայում հնարավոր է Հայաստանի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառեն:

̰
Հյուսիսային Կորեան անտեսել է պատժամիջոցները և 200 մլն դոլար աշխատել

10:17 03.02.2018

Փհենյանը ածուխ է արտահանել Չինաստան, Ռուսաստան, Հարավային Կորեա, Վիետնամ և Մալազիա:

̰
ԱՄՆ-ի  «Կրեմլյան ցուցակի» մեջ է նաև Թրամփի ադրբեջանցի մտերիմը

12:30 30.01.2018

Հայտնի ռուսաստանցի օլիգարխ, ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովը նույնպես ընդգրկվել է ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»։ Ադրբեջանցի օլիգարխը Ռուսաստանի Դաշնությունում տնօրինում է VEGAS առևտրաժամանցային ցանցերը, Твой Дом և Крокус Сити Молл հիպերմարկետների և առևտրի ցանցերը և այլ ընկերություններ։

̰
ՌԴ իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են մշակել՝ ԱՄՆ պատժամիջոցների դեմ

19:24 21.01.2018

ՌԴ իշխանությունների կողմից մշակվել են կանխարգելիչ միջոցառումներ՝ ԱՄՆ կողմից ՌԴ չինովնիկների և գործարարների նկատմամբ նախատեսվող նոր սանկցիաների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Россия 1» ալիքի` «Գործող դեմքերը Նեյլյա Ասկերզադեի հետ» հաղորդման ժամանակ տված հարցազրույցում:

̰
BACK_TO_TOP