17:46 05.11.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով զարգացում կա: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը:
«18/10/2018թ. հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանության յուրացման մեղադրանքի/կասկածի հիմքով կալանքը կիրառվել էր անհիմն՝ նրա անձնական ազատության իրավունքի խախտմամբ (հղումը կտեղադրեմ քոմենթում)։
02/11/2018թ․-ին ՄԻԵԴ-ը տեղեկացրել է պրն․ Ոսկերչյանի փաստաբան պրն․ Մուշեղ Շուշանյանին, որ 16/10/2018թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի 2-րդ գործը, որն արդեն վերաբերում է պրն․ Ոսկերչյանի դեմ մեղադրանքի գործով դատաքննությանը և դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ «իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար»: Այս գործի փաստերի շարադրանքին կարող եք ծանոթանալ կից հղումով։
Սա 1-ին գործն է և 1-ին անգամն է մարտիմեկյան «արդարադատության» առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում, որ ՄԻԵԴ-ը գործի քննության մեջ ներառել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18 հոդվածի վերաբերյալ հարցադրում։ Այս հոդվածն իր մեկնաբանության և կիրառման ողջ իմաստով վերաբերել է քաղաքական հետապնդումների արգելքին։ Այլ խոսքով, եթե ՄԻԵԴ նախկինում քննության հարցադրումներից ինչպես և արդեն իսկ կայացրած Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով իրավական դիրքորոշումներից անուղղակիորեն, հիմա այլևս մարտիմեկյան հետապնդումների ողջ համատեքստի նկատմամբ քննությունն իրականացնելու է նաև քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների արգելքի խախտման վերաբերյալ։
Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար և՛ միջազգային, և՛ ներհայաստանյան դատարաններում, և՛ այլ վարույթներում։ ՄԻԵԴ 18 հոդվածով նախատեսված խախտման ճանաչմամբ հայաստանյան ատյաններում քաղաքական հետապնդումների բացառման կանոնի հիմքով մարտիմեկյան գործի ամբողջական վերաքննությունը միջազգային իրավունքի թելադրանք է դառնալու՝ այս համատեքստին վերաբերող բոլոր քրեական գործերը վերաբացելու և վերաքննելու հրամայականով»,- գրել է Վահե Գրիգորյանը:
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...