22:20 18.10.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարկել է 2008թ. Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ չի եղել Գ․ Ոսկերչյանին և Մ․Այվազյանին անազատության մեջ պահելու որևէ հիմնավորված և թույլատրելի հիմք:
ShantNews.am-ի հետ զրույցում Մասիս Այվազյանը պատմեց, որ մարտի 1-ին՝ առավոտյան, ոստիկանական ուժերը ներխուժել են Ազատության հրապարակ և սկսել են գործողություններ իրականացնել:
«Որպես ոստիկանության նախկին աշխատակից մոտեցա տեղեկանալու, թե ինչն է պատճառը, ինչու են նման գործողություններ իրականացնում: Նրանք մեզ հրավիրեցին բաժին՝ նշելով, որ այնտեղ կբացատրեն, թե ինչ են անում: Ոստիկանական բաժանմունքում մնացել ենք մինչև հաջորդ օրը: Այդ ընթացքում բաժին բերեցին տարբեր մարդկանց՝ շատերին ծեծելով ու վատ վիճակում: Այս դեպքից հետո դատարանի որոշմամբ ինձ 2 ամսով կալանավորեցին՝ ոստիկանության աշխատողին դիմադրելու և օրինական պահանջները չկատարելու համար: Մտացածին բաներ»,- պատմեց Մասիս Այվազյանը և հավելեց, որ դրանից հետո 2 ամիս եղել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:
Այվազյանը նշել է, որ դատարանի սահմանած կալանքի մեջ գտնվելու ժամկետը մայիսի 2-ին լրացել է, բայց նա ևս 15 օր անհիմն պատճառներով մնացել է քրեակատարողական հիմնարկում՝ պատանդի կարգավիճակով:
«Նույն տարվա սեպտեմբեր ամսին ՄԻԵԴ ուղարկեցինք վարույթ և այդ գործի քննությունը այնտեղ տևեց 10 տարի: Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում…»,- նշեց Մասիս Այվազյանը:
Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ որպես արդարացի փոխհատուցում կառավարությունը Մասիս Այվազյանին 4500 եվրո գումար է փոխհատուցելու:
Իսկ Գրիգոր Ոսկերչյանը ShantNews.am-ի հետ զրույցում պատմեց, որ նա 2008-ի ընտրություններին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Կոտայքի նախընտրական շտաբի ղեկավարը և այդ օրերի ընթացքում նրանք աշխատել են ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումների փաստահավաքությամբ: Մարտի 3-ին եկել են աշխատանքի և տեսել են, որ շտաբը ոստիկանների կողմից կապարակնքված է եղել, սակայն Ոսկերչյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել և մուտք է գործել շտաբ ու շարունակել են իրենց գործունեությունը:
«Երբ մարտի 8-ին ինձ ձերբակալեցին և հատուկ քննչականում մինչև պաշտոնական կալանավորումը մոտ 6 ժամ զրույց-հարցաքննություն էր, ինձ Մարտի 1-ի վերաբերյալ հարց էլ չտվեցին այդ ընթացքում, հարցնում էին նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների մասին, ինձնից պահանջում էին, որ այն փաստերը, որոնք մենք ունեինք ընտրախախտումների վերաբերյալ հրաժարվեինք դրանցից ու չներկայացնեինք Սահմանադրական դատարան: Քննչականի ղեկավարը այդ ժամանակ ասում էր՝ «դե ինչ, եթե դու այդպես ես մտածում, ուրեմն ինչ հոդված գրենք քո համար»: 5-6 հոգով քննարկում էին, թե ինձ ինչ հոդվածով կարելի է ազատությունից զրկել, բայց վերջում իմ ներկայությամբ ասում են՝ «դե լավ դե, եկեք 225-ով դնենք թող գնա»: Այդ պահին նրանք իմ դեմ չունեին Մարտի 1-ի վերաբերյալ որևէ փաստական ապացույց, որով ինձ կարող էին ազատությունից զրկել»,- պատմեց Ոսկերչյանը:
Ոսկերչյանը անազատության մեջ մնացել է 1 ու կես տարի: ՄԻԵԴ նա դիմել է երկու հարցով ՝ կալանավորման և դատավճռի վերաբերյալ: Եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ որպես արդար փոխհատուցում կառավարությունը Ոսկերչյանին պետք է վճարի 3000 եվրո:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...