22:14 05.11.2018
Հրաժարական է տվել Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը: SHANTNEWS․am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում համայնքապետը պարզաբանել է, որ հրաժարականի դիմում մարզպետարան ներկայացրել է հոկտեմբերի մեկին, երկու օր անց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ստորագրել է դիմումը:
«Հրաժարական ներկայացրել եմ իմ կամքով, ինձ ոչ ոք չի ստիպել, իսկ պատճառը հարկերի հավաքագրումներն են եղել: Նախորդ տարի համատեղ աշխատանքով կարողացանք հավաքագրումները մոտ 100 տոկոսով կատարել, բայց այս տարի հիսուն տոկոսի սահմանը դեռ չենք հատել: Վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ հստակ պահանջ ներկայացվեց համայնքապետերին, որ մինչև տարեվերջ պետք է բացթողումները լրացնենք, իսկ դա իմ ուժերից վեր էր»,- պարզաբանել է նախկին համայնքապետը:
13 տարի Աշոցք համայնքը ղեկավարած համայնքապետը նշել է, որ 23 միլիոն դրամից կարողացել են բյուջե մուտքագրել 11 միլիոնը, մնացածը հավաքագրել չեն կարողացել: Պատճառը գյուղացիների անվճարունակ լինելն է :
«Խոշորացված փնջում գտնվող 11 համայնքների բնակիչների մեծ մասն անվճարունակ է, աշխատանք չունեն, շատերն էլ պարտքերը թողել ու արտագաղթել են գյուղերից: Գումար հավաքագրելու միակ միջոցը ԴԱՀԿ դիմելն էր, բայց ես ո՞նց իմ գյուղացիների նկատմամբ նման բան անեմ, գան մարդկանց վերջին կովը մորթեն պատքի տեղ տանեն, որոշեցի հրաժարական ներկայացնել, որ մարդկանց հետ լավ ու վատ չլինեմ»,- ասել է Արթուր Ալոյանը:
Նախկին համայնքապետի հավաստմամբ՝ համայնքի բնակիչներն իր որոշման հետ համաձայն չեն եղել, նույնիսկ առաջարկել են հետ վերցնել հրաժարականի դիմումը, բայց համայնքապետը բնակիչների խնդրանքը չի կատարել:
Արթուր Ալոյանը պարզաբանեց նաև, որ իր այս որոշումը ներքաղաքական վիճակի կամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապ չունի, ինքը անկուսակցական է և իրեն պաշտոնից հրաժարվելու պահանջ երբևէ չի ներկայացվել:
Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ փոխանցել է, որ Աշոցքի համայնքապետը հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, ներկայացրել իր հրաժարականը, իսկ ավագանին էլ կազմել է համապատասխան որոշում և ներկայացրել մարզպետարան:
«Մենք հրաժարականի մասին տեղեկացրել ենք Տարածքային զարգացման և կառավարման նախարարությանը, իրենք սահմանված ժամկետներում հարցը կքննարկեն կառավարությունում, օրենքով սահմանված 20 օրյա ժամկետում պետք է նշանակվի արտահերթ ընտրություն, հնարավոր է այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների օրը»,- պարզաբանել է Արամ Անտոնյանը:
Շիրակի մարզպետի որոշմամբ, սահմանված եռօրյա ժամկետում, Կարեն Ջիվանի Մանուկյանը նշանակվել է Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 38-ամյա պաշտոնակատարը Սեպասար գյուղից է, երբևէ ՏԻՄ համակարգում չի աշխատել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անկուսակցական է, թե ինչու է մարզպետը հենց նրան նշանակել պաշտոնակատար դեռևս հայտնի չէ:
19:54 04.08.2025
Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենաՕգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...
19:45 04.08.2025
Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնումՖիլիպիննների և Հնդկաստանի ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում, ինչն առաջացրել է Պեկինի դժգոհությունը, որը հավակնում է այդ վիճելի ջրերին։ Երկօրյա զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին: Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ […] ...
19:36 04.08.2025
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Mazda-ն և Nissan-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, մեկ հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։ ...
19:20 04.08.2025
Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 4-ին` ժամը 15:53-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ մոտորանավակով երկու քաղաքացի չեն կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացիներին և մոտորանավակը։ ...
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...