14:45 23.05.2018
Հրապարակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-մարտ» զեկույցի տվյալները, հայտնում է «Արմենպրես»-ը: Ըստ այդմ՝ Հայաստանում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 49 դրամ: Աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշը կազմել է Սյունիքի մարզում՝ 206 հազար 570 դրամ, ամենացածրը Շիրակում է՝ շուրջ 105 հազար դրամ: Մայրաքաղաքում, առաջին եռամսյակի միջին աշխատավարձը կազմել է 189 հազար 109 դրամ, իսկ հանրապետության մյուս մարզերում այն տատանվել է 104-122 հազար դրամի սահմաններում: Պետք է նկատի ունենալ, որ ներկայացուցված ցուցանիշը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին:
Այսպես. 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 195 հազար 74 դրամ: Երևանում այդ ցուցանիշը գերազանցել է 210 հազար, Սյունիքում՝ 250 հազար դրամի շեմը: Կրկին ցածր ցուցանիշներ են գրանցել Արագածոտնի և Շիրակի մարզերը՝ համապատասխանաբար 123 հազար 508 դրամ և 135 հազար 403 դրամ: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին 5 տարիներին, մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է շուրջ 50 հազար դրամով: Ընդհանուր առմամբ՝ հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքում աշխատավարձերի չափերը զգալի տարբերվում են: 2017 թվականին 2013 թվականի համեմատ, Սյունիքի և Տավուշի մարզերում միջին աշխատավարձի աճը միջինից բարձր է եղել, Երևանում մոտ է հանրապետական միջին ցուցանիշին, մյուս մարզերում՝ այդ ցուցանիշը ցածր է հանրապետական միջինից:
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...