17:58 06.11.2018
«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների ղեկավարների միջև չկա: Նախարարի տեղեկացմամբ՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը շատ կառուցողական են արձագանքում զանգերին ու աշխատում կարգավորել առաջացած խնդիրները:
«Մեզ կամ ադրբեջանական կողմին որոշ մտահոգող դեպքերի, ինչ-որ շարժի, գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում ենք ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն: Այդ կապը գործում է երկկողմանի, ու կողմերը տրամադրված են կառուցողական»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ միաժամանակ ավելացնելով, որ երկու երկրների ղեկավարների կողմից Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածության մակարդակը բավականին նվազել է:
Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ շուտով վերականգնվելու է նաև Գերիների վերադարձման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, որը նախագահելու է պաշտպանության նախարարը: Գերիների վերադարձման կամ փոխանակման մասով հայկական կողմն առ այսօր որևէ պաշտոնական առաջարկ, դիմում կամ նամակ, ըստ նրա, չի ստացել, թեև «Ինտերֆաքս» գործակալությունը նման տեղեկատվություն տարածել էր:
Դավիթ Տոնոյանն ազնվորեն խոստովանել է, որ այդ տեղեկությունը ինքը ևս ստացել է լրատվամիջոցներից: Համենայն դեպս, Տոնոյանը վստահեցրել է, որ հայկական կողմերը միշտ էլ պատրաստակամ են եղել քննարկել նման հարցերը, սակայն այս պահին ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում ռազմագերիներ չկան:
Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված երեք ադրբեջանցիներին, ապա, ըստ Տոնոյանի, նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ քրեական հանցագործներ, որոնք կրում են իրենց պատիժը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...