22:21 06.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Այցի նպատակն էր տեսակցել Կարեն Ղազարյանի ծնողներին, տեղեկանալ Կարենի հոր՝ Արմեն Ղազարյանի առողջական վիճակից, ինչպես նաև պատասխանել ծնողներին հուզող հարցերին իրենց որդու ներկա կարգավիճակի հետ կապված։
Այցի ընթացքում Կարենի մայրը՝ տիկին Աստղիկն ասաց, որ նամակ ուղարկելուց զատ որդուն ուզում է տաք հագուստ ուղարկել։ Տիկին Հակոբյանն ասաց, որ այս հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն միջազգային մարմինն է, որը կարող է և պետք է հնարավոր լուծումներ առաջարկի։«Կարենը ունի առողջական խնդիր և նրան այնտեղ երկար պահելը ամեն օր վտանգում է նրա առողջությանը և նրա կյանքին առհասարակ։ Մենք նաև չունենք վստահելի որևէ տեղեկություն, թե ինչպես են նրա հետ վարվում այնտեղ»,- հայտնեց Աննա Հակոբյանը։
Վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հարցին, թե ԿԽՄԿ-ն ինչ հաճախականությամբ է այցելել Կարենին, տիկին Աստղիկը պատասխանեց, որ ԿԽՄԿ-ի կատարած վերջին այցը եղել է 6 շաբաթ դադարից հետո։
Աննա Հակոբյանը ծնողներին փոխանցեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: Տիկին Հակոբյանը հույս հայտնեց, որ միջազգային այս մարմինները, մասնավորապես ԿԽՄԿ-ն, իրենց արձագանքին եւ կոնկրետ քայլերին երկար սպասեցնել չեն տա։ «Փաստաբանից ճշտեցինք, որ ներկա պահին Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարության այն փուլում է, որ սպասում են Ադրբեջանական կողմի տարբեր պարզաբանումներին։ Փաստաբանները վստահեցնում են, որ մեր դիրքերը շատ ամուր են, առնվազն այն մասով, որ Կարեն Ղազարյանը դիվերսանտ կամ տեռորիստ չէ։ Կարենը ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ բոլորի ապացույցները ներկայացված են ՄԻԵԴ։ Իմ կարծիքով, եթե այս բոլոր օղակները աշխատեն և անեն այն, ինչ իրենք պարտավոր են անել իրենց բնույթից ելնելով, ապա հնարավոր չէ ինչ-որ պահի հանգուցալուծման չգանք այս գործում»։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե արդյոք կան պարտադրանքի նման միջոցներ, որ փոխանակում տեղի ունենա, Աննա Հակոբյանն ասաց. «Եվրոպական դատարանում մենք վիճարկում ենք մարդու իրավունքների կոնվենցիայի մի քանի կետերի խախտում Կարեն Ղազարյանի գործով։ Դատելով մեր փաստաբանների վստահությունից՝ ավելի հավանական է, որ հայկական կողմը կշահի։ Իսկ դա ենթադրում է կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ դա ցանկալի չի լինի նաև ադրբեջանական կողմին։ Սանկցիաներ, որոնք լուրջ գործիք կլինեն մեր ձեռքում Կարեն Ղազարյանի վերադարձն ապահովելու համար»։
Հարցին, թե երկու կողմերի միջև արդյոք կա գերեվարվածների փոխանակման առաջարկություն ադրբեջանական կողմից, Աննա Հակոբյանն ասաց, որ իրեն նման փաստ հայտնի չէ։ «Ենթադրելի է, որ տրամադրություններ են շոշափում ադրբեջանական կողմը։ Որքանով ես տեղյակ եմ, ռազմական հանցագործներին քաղաքացիական անձանց հետ փոխանակելու միջազգային փորձ չկա։ Տվյալ դեպքում նման մտահաղացումը կարելի է ցինիկ համարել. այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում դատապարտված են 16 ամյա երեխայի սպանության համար։ Առհասարակ նրանց փոխանակման հարց բարձրացնելը շատ տարօրինակ է։ Առավել ևս, երբ մենք ունենք շատ տխուր պատմություն կապված նման հանցագործին հերոսի կոչում տալու հետ», (նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացնելը),- պատասխանեց Աննա Հակոբյանը։
Հիշեցնում ենք, որ 2018 թ. հուլիսի 15-ից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը գերևարված է և գտնվում է Ադրբեջանում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...