Մշտական բնակավայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը կհատուցվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Մշտական բնակավայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը կհատուցվեն

13:37 07.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում ներառված է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու» հարցը: Ըստ նախագծի` իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին գործուղման ժամկետով տրվում է գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում, ինչպես նաև հատուցվում են դատավորի անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման ավարտից հետո նրա մշտական բնակության վայր վերադարձնելու հետ կապված բեռնափոխադրման ծախսերը:

Արտագնա նիստ անցկացնելիս իր պաշտոնավարման վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին հատուցվում է արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, իսկ իր պաշտոնավարման վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ արտագնա նիստի վայր մեկնելիս դատավորին հատուցվում է արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, օրապահիկը, իսկ նույն օրը վերադառնալու հնարավորության բացակայության դեպքում՝ նաև գիշերավարձը:

Դատավորին բնակարանի վարձին համարժեք հատուցում տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգին համապատասխան:

Դատավորին բեռնափոխադրման ծախսերի հատուցում տրամադրվում է դատավորի կողմից՝ համապատասխանաբար անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու կամ գործուղման ավարտից հետո նրա մշտական բնակության վայր վերադարձնելու ամսվան հաջորդող մեկամսյա ժամկետում՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Բեռնափոխադրման ծախսերը հաստատող փաստաթուղթ է համարվում բեռնափոխադրման ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված անդորրագիրը:

Դատավորին արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը հատուցվում է Դատական դեպարտամենտի կողմից դատավորի՝ արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության դեպքում: Արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումը տրամադրվում է դատավորի կողմից արտագնա նիստին հաջորդող մեկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր՝ ճանապարհածախսը և գիշերավարձը հատուցելու նպատակով:

Արտագնա նիստի վայր անձնական ավտոմեքենայով մեկնելու և վերադառնալու դեպքում դիմումի մեջ նշվում է նաև արտագնա նիստի վայր մեկնելու և վերադառնալու հեռավորությունը, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կողմից դատավորի արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը: Ընդ որում, Դատական դեպարտամենտի կողմից դատավորի՝ արտագնա նիստի վայր մեկնելն ու վերադառնալն ապահովելու անհնարինության մասին տեղեկացումը դատավորին տրվում է արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշման պատճենը դատավորի կողմից ներկայացվելուց հետո 3-օրյա ժամկետում:

Ճանապարհածախսը հաստատող փաստաթուղթ է համարվում տրանսպորտային միջոցի տոմսը կամ ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված՝ մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, իսկ դատավորի անձնական ավտոմեքենայով մեկնելու և վերադառնալու դեպքում՝ վառելիքի ձեռքբերման անդորրագիրը:

Գիշերավարձի վճարումը հաստատող փաստաթուղթ է համարվում դատավորի՝ հյուրանոցում գտնվելու ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը:

Դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափ է համարվում մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում 20000 դրամը, իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար՝ 5000 դրամը: Հատուցման ենթակա ճանապարհածախսի առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:

Դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ է համարվում Երևան քաղաքում 25000 դրամը, իսկ մարզերում՝ 20000 դրամը: Դատավորին հատուցման ենթակա օրապահիկի չափ է համարվում 3000 դրամը: Վերջին 4 կետերով նախատեսված չափերը չեն ներառում վճարման ենթակա հարկերը:

Դատավորին բեռնափոխադրման ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումն ապահովում է Դատական դեպարտամենտը՝ դատավորի կողմից դիմումը, իսկ սույն հավելվածով նախատեսված դեպքերում նաև կից փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP