16:18 07.11.2018
Հայաստանի կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ վերաբաշխում է կատարվելու ՀՀ ՊՆ բյուջեում։ 500 միլիոն դրամ հատկացվելու է երկրորդ կարգի 62 զինվորական հաշմանդամների ընտանիքների բնակարան կամ դրա գնման վկայագիր տրամադրելուն։
Եթե բյուջեի գործող տարբերակով նախատեսված է այդ ընտանիքներից 20-ի համար գնել բնակարան, իսկ 42-ին տալ վկայագիր, ապա այս ընթացքում ՊՆ-ն բնակարաններ է գնել 7 ընտանիքի համար, և մյուս ընտանիքների համար հատկացված գումարը որոշել է վկայագրերի միջոցով հատկացնել այդ ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան գնել իրենց ուզած բնակարանը։
Նախագծի համաձայն՝ սրանով 2018 թվականին բնակարանը ստացողները ընդհանուր կլինեն նույն 62 ընտանիքները, որոնք կլինեն հաշվառվածների ընդամենը 4,2 տոկոսը։ Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների 1492 ընտանիք։
Նախկինում նրանց համար ՊՆ-ն կառուցում էր շենքեր, սակայն այդ պրոցեսը դանդաղ էր ընթանում։ Արդյունքում՝ 2017 թվականին նախարարության ղեկավարությունը որոշեց ՀՀ ոստիկանության արտաբյուջեից 3 միլիարդ դրամ վերցնել և համապատասխան գումարները այդ ընտանիքներին բաժանել վկայագրերի ձևով․ ընտանիքը կարող էր ընտրել բնակարանը, սեփականատիրոջը ներկայացնել այդ փաստաթուղթը ու դիմել նախարարություն՝ գումարը փոխանցելու համար։
Նախորդ տարի ՊՆ-ն ապահովեց այդ ցուցակում գտնվող, զոհված ու առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների բոլոր ընտանիքների բնակարանային ապահովումը՝ հենց վկայագրեր տալու միջոցով։
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...