17:29 08.11.2018
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ուռճացված չէ այն թիվը, որը նշվում է գազի կորուստների պարագայում.
«Ես վստահեցնում եմ և առաջարկում եմ ձեզ՝ եթե կան կասկածներ, պատրաստ ենք գնալ տեղում ստուգել»,- ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը հիմք չէ միայն ՀԾԿՀ-ի պարագայում, այլ նաև պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես հարկային ծառայության համար, որը նաև այդ տվյալները հիմք ընդունելով է հարկեր գանձում «Գազպրոմ Արմենիա»-ից:
Ըստ Միքայել Սողոմոնյանի՝ գազի կորուստն ամբողջ ծավալի վրա 6.69 տոկոս է կազմում:
Որքա՞ն է միջազգային ստանդարտն այս դեպքում, հարցրել են լրագրողները Սողոմոնյանին.
«Միջազգայինն այս դեպքում մի քիչ ճշգրիտ չի, կապված է կառուցվածքի հետ: Համակարգի տեխնիկական կառուցվածքի հետ, թե ինչքան երկարություն ունի փոխադրման ցանցը, ինչ մաշվածություն ունեն փոխադրման ցանցը կամ բաշխման համակարգը, սպառման ծավալները: Էս պահին տեխնիկական վիճակը գնահատելով ու ըստ հաշվետվությունների՝ 6.69-ը փաստացի կորուստներն են: Դա, իհարկե, համարում ենք, որ մի քիչ բարձր է, բայց նվազեցնելու համար պետք են ներդրումներ, ներդրումները բավականին մեծ գումար են կազմելու, որովհետև խողովակները հնամաշ են բավականին, ավելին՝ դրանք պետք է իրականացվեն գազամատակարարման ընդհանուր սխեմայի շրջանակներում, և չմոռանանք, որ եթե ներդրումներ են արվում, դրանք պետք է վերադարձվեն, վերադարձման միակ միջոցը սակագինն է»,- ասել է Սողոմոնյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե «Գազպրոմ Արմենիա»-ն բազմաթիվ ներդրումներից է խոսում, ստացվում է՝ կորուստները վերացնելու համար արված ներդրումները դրանց շարքում չեն, Սողոմոնյանն այսպես է արձագանքել.
«Ո՞վ ասեց չի ներդրել: Բաշխման համակարգում կորուստն ընդամենը 2 տոկոս է: Բաշխման համակարգը ներդրումների հաշվին է լավ վիճակում: Մնացած ներդրումները ստրատեգիական նշանակություն ունեն, օրինակ՝ գազապահեստարանի ծավալների ընդլայնումը: Եթե հանկարծ ՀՀ-ից դուրս գազամատակարարման որևէ խնդիր լինի, մենք կարող ենք մեկ ամիս առանց խնդրի գազ ունենալ»,- հավելել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...