Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+39.09 oC

Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

18:28 07.11.2018

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ:

Առաջին սմարթ այգին` Երևանում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երևանում:

Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին նաև երևանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Մասնավորապես՝ այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարվող են և ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան:

Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Վահե Բադալյանը նշել է, որ այգում կառուցվել են արհեստական ջրավազաններ, հասարակական զուգարան, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղահրապարակներ և հուշարձաններ: Իրականացված ծրագրի շրջանակում այգին ապահովվել է նաև անվճար WI-FI կապով:

Ի դեպ, հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու:


Շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ ժամանակակից նմանատիպ մոտեցումներն ու լուծումները պետք է կիրառելի դառնան նաև երևանյան մյուս հանգստի գոտիներում:

«Սա Երևանը սիրելու ամենալավ միջոցն է և այն արտահայտելու ամենալավ ձևը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երևանին: Վստահ եմ՝ երևանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, և շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաև արևային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երևանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»,- նշել է քաղաքապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

16:14 05.08.2025

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

16:07 05.08.2025

Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

16:00 05.08.2025

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկը

Երեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

15:55 05.08.2025

Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:50 05.08.2025

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

BACK_TO_TOP