07:30 08.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։
Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։
Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ խնդիրը դարձրել նոյեմբերի 6-ի ընտրությունների նախաշեմին իր քաղաքական քարոզարշավների կենտրոնական թեմաներից մեկը։
«Թո՛ւյլ տվեք ղեկավարել երկիրը։ Դուք ղեկավարում եք CNN-ը, և եթե դա լավ անեիք, վարկանիշն ավելի բարձր կլիներ»,- նշել է Թրամփը։
2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ ևս մեկ հարց ուղղելու լրագրողի փորձին ի պատասխան՝ Թրամփն ընդհատել է նրան՝ ասելով․ «Բավակա՛ն է»։
Դրանից հետո Թրամփի օգնականը փորձել է լրագրողից խլել բարձրախոսը։ Ակոստան նրան թույլ չի տվել, նույնիսկ հասցրել է ավարտին հասցնել խոսքը։
Այդ ժամանակ Սպիտակ տան ղեկավարն ուշադրությունը կենտրոնացրել է մեկ այլ լրագրողի՝ NBC News-ից Փիթեր Գարետի վրա։ Վերջինս պաշտպանել է գործընկերոջը, որից հետո Թրամփը խոստովանել է, որ Գարետի երկրպագուն չէ։
Այդ ժամանակ Ակոստան, արդեն առանց բարձրախոսի, հիշեցրել է վերջին դեպքերի մասին, երբ CNN-ը և Թրամփի այլ հակառակորդներ պայթուցիկ սարքերով փոստային առաքանիներ են ստացել։
«Նստե՛ք»,- զայրացած բղավել է Թրամփը։ «Երբ դուք կեղծ նորություններ եք հայտնում, իսկ CNN-ը դա հաճախ է անում, դուք գործում եք որպես ազգի թշնամիներ»,- հավելել է նախագահը։
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
10:55 05.08.2025
ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ PoliticoԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդներըԱյս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...
10:43 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...